Միջադեպ «Տաշիր» առևտրի կենտրոնում. արդյո՞ք հրդեհ էր

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Տաշիր» առևտրի կենտրոնում հինգշաբթի հրդեհ էր բռնկվել, պատճառը հոսանքի վահանակում կարճ բռնկումն էր։ Ծխի ուժեղ հոտը զգացվում էր դեպքի վայրի շրջակայքում

Հունիսի 2-ին` ժամը 15.00-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Տաշիր» առևտրի կենտրոնի երրորդ հարկում: Մի քանի րոպե անց դեպքի վայր մեկնեցին Sputnik Արմենիայի թղթակիցները։

Ինչպես պարզվեց, հրդեհ` որպես այդպիսին, չկար, սակայն բոլոր հարկերում խիտ ծուխ էր` էլեկտրական վահանակում կարճ միացման պատճառով։

Զոհեր և վնասներ չկան։ Նյութական վնասի մասին տեղեկատվություն չեն հայտնել։

«Տաշիրի» մոտակայքում հավաքվածներն ու աշխատակիցները ցրվեցին։ Առևտրի կենտրոնը փակ է լինելու մինչև վաղը։

Լրահոս
0