00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Արմենուհի Տիգրանյան
«Ցեղասպանություն է նաև ինքնության վերստեղծման խոչընդոտումը»․ մշակութաբան Արմենուհի Տիգրանյան
23:44
15 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան պետք է պատասխան տա Հայոց ցեղասպանության համար, ինչպես գերմանացիները` Հոլոքոսթի

© AP/Emrah GurelТурция
Турция - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այսուհետ Գերմանիան միակ երկիրը չէ, որը 20-րդ դարում Ցեղասպանություն (Հոլոքոսթ) է իրականացրել, և որի ժողովուրդն իր վրա է զգում սերունդների մեղքը կատարած հանցագործության համար, կարծում է թուրքագետ Հակոբ Չաքրյանը։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Գերմանիայի Բունդեսթագի ստորին պալատն ընդունեց մի բանաձև, որը հենց Ցեղասպանություն է որակում 1915 թվականին Օսմանյան կայսրության տարածքում հայերի ջարդերը և հալածանքները։ Ժամանակակից համաշխարհային քաղաքակրթության ամենազարգացած և հզոր երկրներից մեկն ընդունած բանաձևով ճանաչել է ոչ միայն հայերի հալածանքներն ու բնաջնջումը կրոնական հողի վրա, այլև հատուկ նշել է նաև իր մեղքի բաժինը Արևմտյան Հայաստանում 1915 թվականին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար։

Թուրքագետ Հակոբ Չաքրյանը` մեկնաբանելով Բունդեսթագի 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը վերաբերող այսօրվա ընդունած բանաձևը, հատուկ ուշադրություն է դարձրել հետևյալ կետերին։ Առաջին հերթին, ինչպես պնդում է փորձագետը, հարկավոր էր իմանալ և հասկանալ, որ Բունդեսթագի կողմից բանաձևի ճանաչման հավանականությունը բավականին մեծ էր։

Թեկուզ հենց այն պատճառով, որ քվեարկության դրված բանաձևը գրել էին ոչ միայն գերմանական ընդդիմադիր կանաչները, այլև քրիստոնեա-դեմոկրատական միության ու սոցիալ-դեմոկրատական կուսակցության կառավարական կոալիցիան։ Իսկ սա նշանակում է, որ ի սկզբանե 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը Բունդեսթագում կանխորոշված էր։

Հայերը շուրջպար են բռնել Բունդեսթագի առաջ - Sputnik Արմենիա
«Մտանք Բեռլին». հայերի «Քոչարին» Բունդեսթագի առաջ

Մեկ այլ հարց է, որ դեռ անցյալ տարի, երբ գերմանացիները ցանկանում էին ընդունել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդարանական բանաձևը, ընդդիմադիր կանաչները դեմ էին։ Նրանք հայտարարեցին, որ մշակված և ներկայացված բանաձևն «անատամ» է, և դրանում ոչ միայն չի օգտագործվել «ցեղասպանություն» տերմինը, այնտեղ նշված չէին անգամ կոնկրետ տեղանունները, շրջանները, որտեղ 1915 թվականին մեծաթիվ հայեր, հույներ և ասորիներ էին սպանվել։

Հենց այդ պատճառով էլ որոշում էր կայացվել հետաձգել առաջարկված նախագիծը։

Իսկ ներկայիս նախագիծն ամեն ինչ իր տեղը դրեց, կարծում է թուրքագետը։ Եվ «ցեղասպանություն» տերմինն օգտագործվել է խիստ տեղին, և ընդունված բանաձևում նշված է, որ Օսմանյան կայսրությունն այդ տարիներին ոչնչացրել է հենց քրիստոնյա փոքրամասնությունների ներկայացուցիչներին, առաջին հերթին, իհարկե, հայերին։ Նաև հույների ու ասորիների…

Հատուկ հարկ է նշել ևս մեկ կարևոր պահ, կարծում է թուրքագետը։ Այն, որ ընդունված բանաձևով Բունդեսթագի պատգամավորները հատուկ ընդգծել են նաև Կայսերական Գերմանիայի ոչ նախանձելի դերը 1915 թվականի ողբերգական իրադարձություններում։ Այսինքն` Գերմանիան նաև իր մեղքի բաժինն է ընդունել։ Սակայն նաև այստեղ ամեն ինչ այնքան հարթ չէ, որքան կարող է թվալ առաջին հայացքից։ Դատեք ինքներդ։

Մինչև այսօր աշխարհում պաշտոնապես ճանաչվել էր միայն մեկ Ցեղասպանություն` Հոլոքոսթը։

Հանցագործություն, որն իրականացրել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Եվ եթե 1915 թվականի Հայոց ցեղասպանության ընդունման գործընթացն արդյունքում տրամաբանորեն ավարտվի ամբողջ աշխարհի կողմից պաշտոնական ճանաչումով` բոլոր հետևանքներով հանդերձ, ապա դա շահեկան կլինի հենց գերմանացիների համար։

Որոշակի առումով նրանք, եթե կարելի է այդպես ասել, իրենցից շեղում են ուշադրությունը։

Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Նալբանդյանն արձագանքել է Բունդեսթագի որոշմանը. Գերմանիան ընդունել է իր պատասխանատվության բաժինը

Եվ Գերմանիան այս պարագայում միակ և առաջին երկիրը չի համարվի, որը մեր ժամանակներում ցեղասպանություն է իրականացրել։ Սա կարող է պատմության մեկնաբանման մի փոքր խեղաթյուրում թվալ, սակայն, հավատացեք, իրենց` գերմանացիների համար սա կարող է լուրջ խորհրդանշական նշանակություն ունենալ։

Իսկ Թուրքիա՞ն։ Փորձագետը համոզված է, որ առավելագույնը, ինչ այս համատեքստում կանի պաշտոնական Անկարան (և, ի դեպ, արդեն արել է), դեսպանին հետ կանչելն է։ Եվ կարող է նաև լինել նույնը, ինչ տեղի ունեցավ Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման հետ` Թուրքիան կհրաժարվի, ասենք, դպրոցներում գերմաներենի դասավանդումից։

Իսկ ինչ վերաբերում է ոմանց պնդումներին, որ թուրքերը կբացեն դռներն, ու Սիրիայից այն բոլոր երեք միլիոն փախստականները, որոնք Թուրքիայի տարածքում են կուտակվել, կշարժվեն դեպի Եվրոպա, ապա դրանից վախենալ չարժե, համոզված է Հակոբ Չաքրյանը։

Բանն այն է, որ այժմ արդեն ՆԱՏՕ-ի ռազմական նավատորմը (հիմնականում` ամերիկական նավերը) իր վերահսկողության տակ է վերցրել Էգեյան ծովի ջրատարածությունը` այն թույլ տեղը, որտեղից դեպի Եվրոպայի տարածք Թուրքիան «անցկացնում» էր տասնյակ հազարավոր սիրիացի փախստականների։

Լրահոս
0