ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը կկայանա Երևանում

© Sputnik / Виталий Белоусов / Անցնել մեդիապահոցРабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ
Рабочая встреча высших должностных лиц ШОС, СНГ, ЕЭС и ОДКБ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. 2016թ. հունիսի 8-ին Երևանում կայանալու է Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի (ՀԱՊԿ ԱԽՔԿ) նիստը:

Որպես ՀԱՊԿ ԱԽՔԿ նախագահ` նիստը կվարի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար Արամ Թանանյանը:

Հայաստանի Հանրապետությունը 2016թ. նախագահում է ՀԱՊԿ-ում, և համաձայն ընդունված կարգի՝ Կազմակերպության կանոնադրական մարմինների, այդ թվում՝ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստերը այդ ժամանակահատվածում անցկացվում են Հայաստանում:

Уничтожение наркотиков в Нижегородской области - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ-ն ահազանգում է. թմրամիջոց օգտագործողների թիվն անզուսպ կերպով աճում է

ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստին մասնակցելու են ՀԱՊԿ բոլոր անդամ-պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարները և Կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:

ՀԱՊԿ ԱԽՔԿ նիստը նախ կայանալու է նեղ կազմով, այնուհետև ընդլայնված կազմով՝ պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:

Նեղ կազմով նիստում կքննարկվեն միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարի հակազդման հարցեր, ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության նախագծի համաձայնեցման ընթացքը և կազմակերպչական հարցեր:

Ընդլայնված կազմով նիստում կքննարկվեն թմրամոլության դեմ պայքարի հարցեր, կներկայացվի ՀԱՊԿ ԱԽՔԿ որոշմամբ ստեղծված Կազմակերպության գլխավոր նարկոլոգների համակարգող խորհրդակցության գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը: ՀԱՊԿ ԱԽ քարտուղարները որոշում կընդունեն «Արտաքին քաղաքականության, անվտանգության և պաշտպանության հարցերով ՀԱՊԿ անդամ-պետությունների ներկայացուցիչների 2016թ. երկրորդ կիսամյակի և 2017թ. առաջին կիսամյակի խորհրդատվությունների պլանի», ինչպես նաև անվտանգության ոլորտին առնչվող մի շարք այլ նախագծերի վերաբերյալ:

Նիստի ավարտից հետո տեղի կունենա միջոցառման արդյունքներն ամփոփող մամուլի ասուլիս:

Լրահոս
0