Ուորլիք. Նալբանդյանի հետ հիանալի քննարկում եղավ

© Sputnik / Asatur YesayantsПосол США в Армении Ричард Миллз и сопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик
Посол США в Армении Ричард Миллз и сопредседатель МГ ОБСЕ Джеймс Уорлик - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հիանալի քննարկում է տեղի ունեցել Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցով, ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Հիանալի քննարկում ունեցանք Հայաստանի ԱԳ նախարարի հետ Վիեննայի գագաթնաժողովի որոշումների իրականացման հարցի, այդ թվում` ԵԱՀԿ-ի հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ»,- Twitter-ի իր էջում գրել է Ուորլիքը:

​Նշենք, որ աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նախօրեին հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։

Հանդիպմանը քննարկվեցին զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ընդլայնման վերաբերյալ համանախագահների առաջարկների մանրամասները։

Пресс-конференция сопредседателей МГ ОБСЕ в Ереване - Sputnik Արմենիա
Հայաստանի արտգործնախարարը հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Կարևորվեց մայիսի 16-ին Վիեննայի գագաթնաժողովի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար։

Լրահոս
0