00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ուկրաինացի գրողի հայերեն ժողովածուն` հետմահու աղոթք

© Sputnik / Arpi BeglaryanСборник стихов Васила Стуса
Сборник стихов Васила Стуса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուկրաինացի խորհրդային այլախոհ գրող Վասիլ Ստուսի բանաստեղծությունների հայերեն թարգմանության շնորհանդեսն այսօր կայացավ Փարաջանովի թանգարանում։ Տեղի ընտրությունը պատահական չէր, քանի որ Փարաջանովը խորհրդանշական դեր է ունեցել ուկրաինացի գրողի ճակատագրում

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Վասիլի Ստուսի այլախոհական կենսագրությունը սկսվեց 1965թ-ից, երբ Կիևում, Փարաջանովի ֆիլմի ցուցադրությունից հետո բեմ է բարձրանում Իվան Դյուբան ու սկսում խոսել այլախոհների նկատմամբ սովետական իշխանության հալածանքներից։ Իսկ երբ Դյուբային իջեցնում են բեմից, նրա կիսատ մնացած միտքն ավարտին է հասցնում դահլիճում նստած երիտասարդ Ստուսը` հայտարարելով սովետական իշխանության կողմից ձերբակալված 28 ուկրաինացի մտավորականների անունները։

Այս ելույթից հետո Ստուսը հեռացվում է ասպիրանտուրայից և վերածվում այլախոհի, ապա` քաղբանտարկյալի։ Խորհրդային 19-րդ ճամբարի պատժախցում էլ Վասիլ Ստուսին հանդիպել է նրա հայազգի գաղափարակից Ազգային միացյալ կուսակցության անդամ Ռազմիկ Մարկոսյանը։

«Վասիլ Ստուսը հայերեն չգիտեր, բայց խնդրում էր, որ իր համար հայերեն բանաստեղծություններ կարդայի` ասելով` «հայոց լեզուն աղոթքի պես է հնչում,- հիշում է Ռազմիկ Մարկոսյանը և ավելացնում,- թող որ այս գիրքն իր երկրի ազատության համար նահատակված ընկերոջս հայերեն հետմահու աղոթքը լինի»։

Ստուսը մահացել է 1985թ.-ին` երկար տարիներ կալանավայրերում ու աքսորավայրերում անցկացնելուց հետո։ Անազատության մեջ ծնված նրա ստեղծագործական ժառանգությունն անհայտ ճակատագրի է արժանացել`մնալով խորհրդային իշխանությունների ձեռքում։ Բայց դա նույնիսկ խիստ արգելքն ի զորու չի եղել արգելել դրանց տարածումը։ Նրա ստեղծագործությունները ԽՍՀՄ-ում արգելված էին, բայց գաղտնի արտագրվում ու ձեռքից ձեռք էին փոխանցվում։

«Անձամբ ինձ հաջողվեց 50 բանաստեղծություն փրկել», —հիշում է Ռազմիկ Մարկոսյանը։

Այսօր Վասիլ Ստուսի բանաստեղծություններին ծանոթանալու հնարավորություն ստացավ նաև հայ ընթերցողը։

 

Լրահոս
0