00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
8 ր
Աբովյան time
On air
18:21
38 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:37
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:51
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայ մարզիկների հաղթական ներկան ու խնդիրներով լի ապագան

© Sputnik / Асатур ЕсаянцՀայ մարմնամարզիկներն ու նրանց մարզիչը
Հայ մարմնամարզիկներն ու նրանց մարզիչը - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիրներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում խոսեցին իրենց ձեռքբերումների մասին

ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի — Sputnik. Մարմնամարզության Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյան նշեց, որ թիմը շատ լավ էր նախապատրաստվել Բեռնում կայացած Եվրոպայի առաջնությանը, սակայն ինքը՝ հավաքականի մարզիչը, այսքան մեդալների չէր սպասում։

Հայ մարմնամարզիկները Բեռնում կայացած Եվրոպայի առաջնությունում աննախադեպ հաջողություն գրանցեցին: Նժույգաթափի վարժություններում Հարություն Մերդինյանը նվաճեց հին աշխարհամասի չեմպիոնի կոչումը, իսկ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն էլ համապատասխանաբար հենացատկում և օղակների վրա վարժությունում դարձան արծաթե մեդալակիրներ: Եվս մեկ արծաթե մեդալ երիտասարդների մրցումներում նվաճեց Արթուր Ավետիսյանը:

© Sputnik / Асатур ЕсаянцԱրթուր Դավթյան
Հայ մարմնամարզիկ - Sputnik Արմենիա
Արթուր Դավթյան

«Ճիշտ է` ես մեդալների հույս ունեի մասնավորապես Հարություն Մերդինյանից ու Արթուր Դավթյանից: Բայց բացի այս երկու մարմնամարզիկներից, հիանալի ելույթ ունեցան նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը: Շատ բարձր մակարդակի մրցաշար էր, քանի որ մեդալների համար պայքարի մեջ էին մտել Եվրոպայի լավագույն մարմնամարզիկները: Եվ այդ պատճառով էլ մեր տղաների ելույթները կրկնակի ուրախություն մեզ պարգևեցին»,- ասաց հավաքականի գլխավոր մարզիչը։

Նրա խոսքով` Հարություն Մերդինյանի համար շատ դժվար էր կենտրոնանալ եզրափակիչ փուլում, երբ նրանից առաջ ելույթ ունեցող մարզիկները կոպիտ սխալներ թույլ տվեցին: Սակայն հայ մարզիկը, իր վարժության սկզբում թույլ տալով փոքրիկ վրիպում, հետո ընթացքում շատ լավ կողմնորոշվեց ու կարողացավ դառնալ Եվրոպայի չեմպիոն:

«51 տարի անց մարմնամարզությունում մենք ունեցանք Եվրոպայի չեմպիոն և սա, անկասկած, անկախ Հայաստանի պատմության մեջ աննախադեպ արդյունք է: Ինչ վերաբերում է մեր մյուս մարզիկներին, ապա Վահագն Դավթյանն այս մրցումներում ցույց տվեց իր լավագույն արդյունքը և հանդես եկավ մաքսիմալ հնարավորություններով: Անկասկած դեռ բարելավելու տեղ ունենք ու կաշխատենք այդ ուղղությամբ»,- ասաց Սերոբյանը:

Նա նշեց, որ Արթուր Դավթյանն էլ կատարել է այն ցատկերը, որոնք ներկայացնելու է օլիմպիական խաղերին:

«Գոհ եմ նաև Արթուր Ավետիսյանի կատարած աշխատանքից, որը երիտասարդների մրցումներում արծաթե մեդալ նվաճեց: Աչքի ընկած բոլոր մարմնամարզիկներն էլ ինձ համար հաղթել են, քանի որ տղաները հանդես են եկել պարզապես հիանալի»,- ասաց մարզիչը:

Մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանն էլ նշեցին` ուրախ են ու հպարտ, որ կարողացան այս խոշոր ու ներկայացուցչական ստուգատեսում նման արդյունքների հասնել:

© Sputnik / Асатур ЕсаянцՎահագն Դավթյան
Մարմնամարզիկ - Sputnik Արմենիա
Վահագն Դավթյան

Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը մասնակցեց նաև թիմային մրցումներին: Այստեղ մեր հավաքականը զբաղեցրեց 12-րդ տեղը: Նման արդյունքը Հակոբ Սերոբյանը բացատրեց ժամանակակից գործիքների բացակայությամբ։

Նրա խոսքով` այն մարզադահլիճը, որտեղ մարզվում են հայ մարզիկները, չունի նորմալ զուգափայտեր և պտտաձող: Սպորտսմենները մարզվում են շատ զգուշորեն, վնասվածք չստանալու հույսով, հետևաբար բարդ էլեմենտներ չեն կարողանում նախապատրաստել: Մարզիչը վստահեցրեց` դա է պատճառը, որ մյուս վարժություններում հասնելով նորմալ արդյունքների` հայ մարզիկներն այս երկու գործիքի վրա ցածր գնահատականներ ստացան և զբաղեցրին 12-րդ տեղը։

Լրահոս
0