ԶԼՄ. Բունդեսթագը կապեց Էրդողանի ձեռքերը

© AFP 2023 / ADEM ALTAN / AFPРеджеп Тайип Эрдоган
Реджеп Тайип Эрдоган - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Համաշխարհային լրատվամիջոցներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ նոր բանաձևին: Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը ստիպել է ԶԼՄ-ներին ենթադրել, որ Թուրքիայի նախագահը կտրուկ քայլերի կդիմի

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի — Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը կարող է Եվրամիության հետ կապերը խզելու առիթ դարձնել: Այս մասին գրում է ֆրանսիական Le Figaro պարբերականը:

«Թուրքիայի առաջնորդն ամիսներ շարունակ ջանք չխնայեց, որ Բեռլինի նկատմամբ խիստ լինի»,- գրում է թերթը՝ նշելով, որ Թուրքիայում իր ավտորիտար իշխանությունն ամրապնդելու համար Էրդողանն անտեսում է եվրոպական երկրների հասարակայնության կարծիքը:

«Ձգտելով պայքարի մեջ մտնել Եվրամիության հետ՝ սպառնում է դադարեցնել փախստականների վերաբերյալ համաձայնագիրը»,- գրում է Le Figaro-ն:

Артур Абраам - Sputnik Արմենիա
Արթուր Աբրահամ. «Հպարտ եմ, որ Բունդեսթագը Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև ընդունեց»

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:

Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին:

Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:

Լրահոս
0