Չինաստանը 9 մլն դոլար անհատույց գումար է տալիս Հայաստանին

© Sputnik / Александр Вильф / Անցնել մեդիապահոցГорода мира. Шанхай
Города мира. Шанхай - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ կառավարությունում ստորագրվել են հայ-չինական համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթեր, որոնց համաձայն` Չինաստանը Հայաստանին 9 մլն դոլար անհատույց գումար է տալիս

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Չինաստանը Հայաստանին 9 մլն դոլար է տրամադրում Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար։ Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պետական խորհրդի առաջին փոխվարչապետ, Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտկոմի քաղբյուրոյի մշտական հանձնաժողովի անդամ Ճան Գաոլիի ներկայությամբ այսօր կառավարությունում ստորագրվել են Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունների և տեխնիկատնտեսական համագործակցության հետագա զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:

Մասնավորապես, ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև տեխնիկատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիր, որով ՉԺՀ կառավարությունը ՀՀ կառավարությանը տրամադրում է անհատույց օգնություն 60 մլն չինական յուանի չափով (9 մլն դոլար)` ՀՀ Հանրային հեռուստաընկերության համար հեռուստատեսային տաղավարի և ՀՀ այլ ծրագրերի քննարկման ու իրականացման համար:

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Հայ-չինական համագործակցության խորացմանը վերաբերող մյուս փաստաթուղթը «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կոմերցիայի նախարարության միջև համագործակցության մասին» հուշագիրն է, որն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Սերգեյ Ավետիսյանը և ՉԺՀ կոմերցիայի փոխնախարար Ճուն Շանը:

Լրահոս
0