00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ կանի կառավարությանը

© Sputnik / Алексей Никольский / Անցնել մեդիապահոցПрезидент России В.Путин встретился с президентом Чешской Республики М.Земаном
Президент России В.Путин встретился с президентом Чешской Республики М.Земаном - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չեխիայի նախագահը պատրաստվում է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը պատրաստվում է երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել՝ հետևել Գերմանիայի օրինակին և պաշտոնապես ճանաչել 1915-1918թթ.-ին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին, ինչպես փոխանցում է եվրոպական անկախ «Օրեր» ամսագրի խմբագրությունը, Զեմանը նշել է չեխական «Պառլամենտնի լիստի» օնլայն թերթին տված հարցազրույցում:

«Ես իմ տեսակետը հայտնել եմ դեռևս 2014 թվականին, երբ իմ հրավերով Պրահայում էր Հայաստանի նախագահը, նշել եմ, որ 1915 թվականի կոտորածները ցեղասպանություն են։ Ու քանի որ մյուս շաբաթ միասին մեկնելու ենք Հայաստան, դա ես կկրկնեմ»,- ասել է Չեխիայի նախագահը։

«Բայց պետք է նաև հաջորդ քայլը անել, և ես պետք է Հայաստանից վերադառնալուց հետո դիմեմ Չեխիայի կառավարությանը, ինչպես նաև խորհրդարանին՝ կոչ անելով հետևել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին։ Բայց ոչ միայն Գերմանիայի կամ միայն Ֆրանսիայի օրինակին, որտեղ ցեղասպանության ճանաչումը նույնիսկ օրենքով են ամրագրել, այլև Ռուսաստանի, Լեհաստանի, Սլովակիայի, Իտալիայի և այլ պետությունների, որովհետև կարծում եմ, որ այս բնագավառում մենք հետ ենք մնում»,-ասել է նախագահ Զեմանը՝ նշելով նաև, որ Հայաստանից վերադառնալուց հետո այդ մասին խոսելու է արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկի հետ։

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունեցին հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների` 1915թ.-ին իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ քվեարկեց խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը:

Բունդեսթագի բանաձևի ընդունմանը հաջորդեց այն, որ Թուրքիան հետ կանչեց Գերմանիայում առաքելություն իրականացնող իր դեսպանին:

Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, որ գերմանական խորհրդարանի որոշումը լուրջ ազդեցություն կունենա Թուրքիայի և Գերմանիայի հարաբերությունների վրա:

 

Լրահոս
0