Ամերիկահայ երգիչ. Լսել եմ Խաչատրյանի մասին, բայց ծանոթ չեմ նրա ստեղծագործությանը

© Sputnik / Asatur YesayantsАрут Балян
Арут Балян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ամերիկահայ երգիչը հաստատ չգիտե, թե ովքեր են Խաչատրյանը և Սպենդիարյանը, բայց համոզված է, որ նրանք լեգենդար երաժիշտներ են

ԵՐԵՎԱՆ, հունիսի 7- Sputnik. Խաչատրյանը և Սպենդիարյանն, անշուշտ, լեգենդար երաժիշտներ են, սակայն ապրելով հեռավոր Ամերիկայում` ոչ բոլորը գիտեն նրանց մասին, նշեց ամերիկահայ երգիչ Հարութ Բալյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Композитор Арам Ильич Хачатурян - Sputnik Արմենիա
Նոր ֆիլմը կպատմի սուսերով պարի ստեղծման պատմությունը

«Ցավոք, բավականաչափ ծանոթ չեմ նրանց ստեղծագործությանը, քանի որ 9 տարեկանից ապրում եմ Ամերիկայում»,- խոստովանեց երգիչը։

Ամերիկահայ երգիչը Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ-ում կայանալիք համերգի ողջ հասույթը Ղարաբաղում ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին կտրամադրի։

«Իմ զենքն իմ երաժշտությունն է, և ես որոշել եմ, որ այդպիսով կարող եմ օգտակար լինել իմ հայրենակիցներին և հայրենիքին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Բալյանը։

Առայժմ հայտնի չէ, թե որքան գումար կտրամադրվի զոհվածների ընտանիքներին։ Դա հայտնի կդառնա համերգի նախաշեմին, որը պետք է տեղի ունենա հուլիսի 1-ին։

Դա կլինի վեց տարվա ընթացքում երգչի առաջին համերգը Մարզահամերգային համալիրում։ Վերջին անգամ երգիչը երևանյան հանդիսատեսի առջև ելույթ է ունեցել 2010թ.-ին։

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր կազմակերպիչները խոստանում են, որ համերգը կուղեկցվի յուրահատուկ շոու ծրագրով։

Ամերիկացի երգիչ ու կոմպոզիտոր Դանիել Դեքերը երգում է Մարտիկի երգը - Sputnik Արմենիա
Ամերիկացի կոմպոզիտորը երգեց հայերեն

«Ամենավերջում ես կկատարեմ իմ գրած երգը, որը նվիրում եմ մեր զինծառայողներին»,- ասաց Բալյանը։ Փաստորեն համերգի շրջանակում տեղի կունենա երգի պրեմիերա։

Բալյանն իրեն Ամերիկայի քաղաքացի է համարում։ Երգիչը խոստովանել է, որ իր կյանքն այլևս չի պատկերացնում այլ երկրում, նույնիսկ Հայաստանում, թեև շատ է կարոտում հայրենիքը։

Երևանում համերգից հետո երգիչը նախատեսում է բարեգործական համերգով ելույթ ունենալ Ստեփանակերտում։

Լրահոս
0