Երևանից Բաթումի մեկնող գնացքի տոմսերն էժանացել են 20%-ով

© Photo : press office of the South Caucasus Railway / Фирменный поезд ЮКЖД
Фирменный поезд ЮКЖД - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հունիսի 15-ից իր աշխատանքը կվերսկսի Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի-Sputnik. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևան-Բաթումի-Երևան երթուղում գործող «Արմենիա» ֆիրմային գնացքը կվերսկսի իր աշխատանքը հունիսի 15-ից: Հայաստանի մայրաքաղաքից գնացքը մեկնելու է ամեն օր՝ ժամը 15:30-ին, հաղորդում է ՀԿԵ մամուլի ծառայությունը:

Տոմսերը վաճառվում են Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Արմավիրի կայարանների տոմսարկղերում, ինչպես նաև ՀԿԵ կայքում:

Երևանից Բաթումի ուղևորությունը տևում է 15 ժամ 40 րոպե, իսկ հետադարձ ճանապարհը՝ 15 ժամ 50 րոպե:

Անցած տարվա հետ համեմատ տոմսերն էժանացել են մոտ 20%-ով. այժմ գները տատանվում են 9 850 դրամից մինչև 25 760 դրամի սահմաններում՝ կախված վագոնի կարգից:

Ֆիրմային գնացքի վագոնները համապատասխանում են տեխնիկական, սանիտարահիգիենիկ նորմերին և անվտանգության պահանջներին: Բարձր հարմարավետությամբ կուպեներում և ննջավագոններում ուղևորներին անվճար տրամադրվում է Wi-Fi կապ:

ԱՊՀ երկրների Երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդի տնօրինությունը Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի «ֆիրմային» կարգավիճակը հաստատել է 2016 թվականի մայիսին:

 

Լրահոս
0