Քիմ Քարդաշյանը` «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»

© Massis Post Ким Кардашьян стала почетным послом детской больницы Лос-Анджелеса
Ким Кардашьян стала почетным послом детской больницы Лос-Анджелеса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցը պարգևատրել է Քիմ Քարդաշյանին հիվանդանոցի հետ երկարատև ընկերության ու համագործակցության համար

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հիվանդանոցի նախագահ Փոլ Վիվիանոն «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր դեսպանների» հետ հանդիպման ժամանակ Քիմին է նվիրել մի հուշատախտակ, որի վրա գրված էր «Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի պատվավոր հայ դեսպան»:

Ինչպես հայտնում է massispost.com կայքը, Քիմ Քարդաշյանն ուրախությամբ է նշել, որ իր աշխատանքը գնահատվել է հայ համայնքի ու հիվանդանոցի կողմից. 35-ամյա հայուհին արդեն 8 տարի է` այցելում է հիվանդանոց ու օգնում երեխաներին:

«Լոս Անջելեսի մանկական հիվանդանոցի հայ դեսպանների խումբը» հայերի խումբ է, որոնք աջակցում են հիվանդանոցին` առողջ ապագա ստեղծելով երեխաների համար:

Հատուկ հյուրերի թվում է եղել նաև Լոս Անջելեսում հայկական առաքելական եկեղեցու Արեւմտյան թեմի ղեկավար արքեպիսկոպոս Հովնան Դերդերյանը։

 

Լրահոս
0