Միլոշ Զեմանը ցեղասպանության ճանաչման հարցով կդիմի Չեխիայի խորհրդարանին

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ նախագահի նստավայրում այսօր հայ-չեխական բարձր մակարդակի բանակցություններ են ընթացել

Հայաստանի և Չեխիայի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ:

Բանակցությունների ավարտին նախագահներ Սերժ Սարգսյանը և Միլոշ Զեմանը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև բարեկամական հարաբերությունների, գործընկերության և խորացված համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություն:

Հայաստանի և Չեխիայի նախագահները հանդիպման արդյունքներն ամփոփել են համատեղ հայտարարությամբ:

 

Լրահոս
0