Հայաստանում ամառը կսկսվի երկուշաբթիից

© Sputnik / Asatur Yesayants28 мая - День Первой Республики
28 мая - День Первой Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում օդի ջերմաստիճանը կսկսի բարձրանալ հունիսի 13-ից` 4-5 աստիճանով

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Հանրապետության տարածքում hունիսի 10-11-ը շրջանների զգալի մասում, 12-ին` կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին, Վայոց ձորում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Հունիսի 13-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ը էապես չի փոխվի, 13-14-ը կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևանում հունիսի 10-11-ը‵ երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վ արագությամբ: Հունիսի 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Երևանում ուրբաթ ցերեկը սպասվում է 25-27, գիշերը` 13-15 աստիճան տաքություն։

Լրահոս
0