Աբխազիան շահագրգռված է ՌԴ–ից Հայաստան երկաթուղու վերականգնմամբ

© Sputnik / Stringer / Անցնել մեդիապահոցВывоз на старт ракеты "Союз-ФГ" с ТПК "Союз ТМА-16М"
Вывоз на старт ракеты Союз-ФГ с ТПК Союз ТМА-16М - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիան կարծում է, որ պետք է երկաթուղային հաղորդակցության հարցը դիտարկել տնտեսության և առողջ դատողության տեսանկյունից

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի-Sputnik. Աբխազիան շահագրգռված է Ռուսաստանից Վրաստան ու Հայաստան հանրապետության տարածքով երկաթուղային հաղորդակցության վերականգնմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Աբխազիայի վարչապետ Արթուր Միկվաբիային։ 

«Ցանկանում եմ ասել, որ մենք հետաքրքրությամբ ենք վերաբերվում այդ նախագծին։ Պետք է հաշվումներ անել տնտեսության տեսանկյունից։ Իմ կարծիքով` դա շահավետ է։ Սակայն դրան դիմադրում է Վրաստանը, որը ասում է` մեզ հետ պայմանագրի չի կնքի` համարելով, որ մենք պետք է լինենք Վրաստանի կազմում։ Այսինքն` հարցը քաղաքական բնույթ է կրում։ Իսկ ես կարծում եմ, որ այն պետք է դիտակել տնտեսության և առողջ դատողության տեսանկյունից»,- ասել է նա։

Տրանսկովկասյան երկաթուղու աբխազական հատվածով միջանցիկ շարժումն ընդհատվել է 1992-1993թթ.` վրաց-աբխազական զինված հակամարտության հետևանքով։ Ռուսաստանի ներկայացուցիչներն ավելի ուշ հայտարարել են, որ դեմ չեն Սուխում-Թբիլիսի-Երևան ուղղությամբ երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը։ Մոսկվայի կարծիքով` նման նախագծերի իրագործումը կնպաստի բոլոր շահագրգիռ կողմերի միջև հարաբերությունների զարգացմանը։

Լրահոս
0