Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցПанорама Москвы
Панорама Москвы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ռուսաստանի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ աշխատանք է տարվում հունիսի վերջին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Կրեմլում չեն բացառում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների եռակողմ հանդիպումները Պետերբուրգում, այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ ուղղությամբ աշխատանք է տարվում։ Մենք չենք բացառում, որ նման հանդիպումներ կլինեն։ Այն դեպքում, եթե դա վերջնականապես հաստատվի, մենք տեղեկություն կտրամադրենք»,- ասել է Պեսկովը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Սանկտ Պետերբուրգում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, և եթե այո, ապա արդյո՞ք դա նշանակում է, որ կողմերը ընդհանուր հայտարարի են եկել։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն հաղորդել էր, որ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ գագաթնաժողովը նախատեսված է հունիսի վերջին Սանկտ Պետերբուրգում։

 

Լրահոս
0