00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վոլինկին. «Բունդեսթագի բանաձևը հայ ժողովրդի կարևոր հաղթանակն է»

© Sputnik / Асатур ЕсаянцИван Волынкин
Иван Волынкин - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը հայ ժողովրդի համար հաղթանակ է, կարծում է Ռուսաստանի դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի — Sputnik. Բունդեսթագի ընդունած բանաձևը հայ ժողովրդի կարևորագույն հաղթանակն է, Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ ասաց Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը:

Բունդեսթագի պատգամավորները Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևն ընդունել են հունիսի 2-ին։ «Հայերի և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների նկատմամբ իրականացված ցեղասպանության հիշատակի և ոգեկոչման մասին» բանաձևին կողմ է քվեարկել խորհրդարանականների գերակշիռ մեծամասնությունը, պատգամավորներից միայն մեկն է դեմ քվեարկել, մեկն էլ` ձեռնպահ:

«Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի Հանրապետության հետ ունեցած հարաբերությունները: Կյանքը կրկին անգամ հաստատում է այդ հարաբերությունների բարձր և վստահելի մակարդակը, ժողովուրդների հոգևոր մտերմությունը»,- ասաց Վոլինկինը:

Նրա խոսքով` բազում դժբախտությունների և տառապանքների միջով անցած, սակայն ամուր և աշխատասեր հայ ժողովուրդն ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ ճշմարտության համար մղվող պայքարն անպայման արդարության հաղթանակի է հանգեցնում:

«Դրա վառ վկայությունն է հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության մասին ընդունված բանաձևը: Կցանկանայի ևս մեկ անգամ շնորհավորել հայ ժողովրդին այս կարևոր հաղթանակի կապակցությամբ»,- ընդգծեց Վոլինկինը:

Նա նշեց, որ խաղաղություն կարելի է ապահովել՝ ճշմարտության և արդարության պոստուլատները պահպանելով և միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնվելով:

Բուն տոնին անդրադառնալով` Վոլինկինն ընդգծեց, որ 26 տարվա ընթացքում պետական ինքնիշխանության վերաբերյալ հռչակագրի ընդունումից հետո Ռուսաստանն ազատ ժողովրդավարական զարգացման մեծ ուղի է անցել:

«Հիմնվելով բազմադարյա պատմության փորձի և ավանդույթների վրա` Ռուսաստանն իր պատվավոր դիրքն է զբաղեցրել համաշխարհային գերտերությունների շարքում: Առանց Ռուսաստանի մասնակցության այսօր հնարավոր չէ լուծել համաշխարհային մի շարք խնդիրներ, հաղթահարել նոր մարտահրավերները, համաշխարհային անվտանգության սպառնալիքները: Ռուսաստանը պատասխանատու գործընկեր է ու վստահելի դաշնակից, որը ճշմարտությունն է ասում ցանկացած միջազգային ամբիոնից և ցանկացած լսարանի առջև», — ասաց դեսպանը:

Լրահոս
0