ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել

© Photo / official site of the President of RAПрезидент Армении в посольстве России
Президент Армении в посольстве России - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանը Ռուսաստանի պետական տոնի առթիվ շնորհավորել է ՌԴ բարձրագույն ղեկավարությանը, այցելել նաև ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի — Sputnik. Նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն և շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթել բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին:

ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Սերժ Սարգսյանը դիտել է դեսպանության աշխատակիցների կողմից տոնի կապակցությամբ պատրաստված հատուկ մշակութային ծրագիրը:

ՀՀ նախագահը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:

© Photo / official site of the President of RAՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել - Sputnik Արմենիա
1/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել - Sputnik Արմենիա
2/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
© Sputnik / Асатур ЕсаянцՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել - Sputnik Արմենիա
3/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
1/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
2/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել
3/3
ՀՀ նախագահը Ռուսաստանի դեսպանատուն է այցելել

Ռուսաստանի նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ երկու ժողովուրդների բարեկամական և եղբայրական հարաբերությունների վրա հիմնված հայ-ռուսական համագործակցության դաշնակցային բնույթը մշտապես արտահայտվում է ինչպես երկկողմ միջպետական մակարդակում, այնպես էլ միջազգային և տարածաշրջանային միավորումների շրջանակներում փոխգործակցությամբ:

«Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մենք կարող ենք նպաստել մեր երկրների միջև հարաբերությունների ամբողջ համալիրի հետագա զարգացմանը, ձեռք բերված պայմանավորվածությունների իրականցմանը, որոնք միտված են կայունության և անվտանգության պայմաններում զարգացման ապահովմանը»,-ասված է ՀՀ նախագահի շնորհավորական ուղերձում:

ՌԴ կառավարության նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում Հանրապետության Նախագահը նշել է, որ Ռուսաստանի համար տոնական նշանավոր այս օրն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների բարօրության ու միջազգային ասպարեզում երկրի դերի ամրապնդմանն ուղղված՝ Ռուսաստանի կենսագործունեության բոլոր ոլորտների խորը փոխակերպումների հետ:

Լրահոս
0