Հեծանվասպորտի Հայաստանի երիտասարդների և մեծահասակների առաջնությունների հաղթողները

© Sputnik / Asatur YesayantsЧемпионат Армении по велоспорту по трассе Ереван-Армавир
Чемпионат Армении по велоспорту по трассе Ереван-Армавир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Երևանի հեծանվահրապարակում ավարտվեցին հեծանվասպորտի Հայաստանի երիտասարդների և մեծահասակների առաջնությունները

ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երիտասարդների օլիմպիական սպրինտ մրցաձևում առաջին տեղում «Հայաստան» մարզական ընկերության թիմն է (Լևոն Լավչյան, Ժորա Մարգարյան և Տարոն Նիկողոսյան): Երկրորդ և երրորդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Հեծանվային սպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի սաները (2-րդ տեղ Հովհաննես Երանոսյան, Ամու Ասուբով, Բաբկեն Պողոսյան և 3-րդ տեղ Հենրիկ Երանոսյան, Ավագ Գրիգորյան, Հայկ Սահակյան):

Ինչպես հայտնում է Հայաստանի օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը, 3 կմ հետապնդում մրցաձևում 1-ինը Ժորա Մարգարյանն էր, 2-րդ տեղում Լևոն Լավչյանն էր, իսկ եռյակի վերջում՝ Տարոն Նիկողոսյանը: Խմբակային մրցավազքում (միավորներով) լավագույն արդյունք գրանցեց Հայկ Սահակյանը (26 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց):

Երկրորդ տեղում Պողոսյան Բաբկենն էր (16 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց) և Ամու Ասուբովը երրորդ էր (15 միավոր, Հեծանվասպորտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց):

Խմբակային վազքում հաղթող դարձավ Տարոն Նիկողոսյանը, նրան հաջորդեցին Ժորա Մարգարյանը և Լևոն Լավչյանը:

Մեծահասակների քառօրյա պայքարում Հայաստանի բացարձակ չեմպիոն դարձավ Պավել Ստեփանյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Ռոբերտ Խաչատրյանը, իսկ բրոնզե մեդալի արժանացավ Նիկոլայ Գասպարյանը:

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականը հունիսի 20-ից ուսումնամարզական հավաքի կմեկնի Ծաղկաձոր:

Լրահոս
0