Հենրիխ Մխիթարյանը խոստացել է մինչև շաբաթվա վերջ կողմնորոշվել

© Sputnik / Виталий Тимкив / Անցնել մեդիապահոցФутбол. Тренировка сборной Армении, Генрих Мхитарян
Футбол. Тренировка сборной Армении, Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մի քանի հետաքրքիր առաջարկ է ստացել անգլիական ակումբներից

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի — Sputnik. Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոստացել է մինչև շաբաթվա վերջ կողմնորոշվել իր ապագայի հարցում, գրում է Bild պարբերականը` հղում անելով ակումբի տնօրեն Միքայել Ցորկին։

Ավելի վաղ Մխիթարյանը հրաժարվել էր երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ։ Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2017 թվականի ամռանը։

Կիսապաշտպանը հրաժարվում է երկարացնել պայմանագիրը «Բորուսիայի» հետ և դիտարկում է եվրոպական խոշոր ակումբների առաջարկները։

Կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրվել են «Յուվենտուսը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալն» ու «Չելսին»։

Ավարտված խաղաշրջանում «Բորուսիայի» կազմում խաղացած 48 խաղի արդյունքում Մխիթարյանը 18 գոլի և 20 փոխանցման հեղինակ է դարձել։

Լրահոս
0