00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Միմինոն» կվերադառնա ժամանակակից մեկնաբանությամբ

© Sputnik / Галина Кмит / Անցնել մեդիապահոցВахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян
Вахтанг Кикабидзе и Фрунзик Мкртчян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի գործարար Զուրաբ Չիգոգիձեն որոշել է նկարահանել Գեորգի Դանելիայի «Միմինո» լեգենդար կինոնկարի շարունակությունը։ Ենթադրվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2017թ.–ին

ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի-Sputnik. «Միմինոյի» շարունակությունը նկարահանելու գաղափարը գործարարի մոտ պատահական չի ծնվել. Գեորգի Դանելիայի կինոնկարը նրա ամենասիրելի ֆիլմերից է եղել դեռ մանկուց, հաղորդում է Sputnik Գրուզիան։

Չիգոգիձեն որոշակի ժամանակ ապրել է Մոսկվայում և Sputnik-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ մինչև 1990թ.-ը ռուսների մոտ Վրաստանը մասամբ նույնացվել է «Միմինոյի» և այն պահերի հետ, որոնք մարմնավորել էր կինոնկարի հերոս Վախթանգ Կիկաբիձեն։

У Мимино должен был быть другой финал - Вахтанг Кикабидзе - Sputnik Արմենիա
Վախթանգ Կիկաբիձե. «Միմինոն» ուրիշ ավարտ ուներ

«Ցավոք, 1990-ականները ծանր ժամանակներ էին, և Վրաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները գովերգելու ժամանակը չէր։ Հետո սկսվեց երկու երկրների միջև հակամարտությունը։ Մենք արդեն այդ ժամանակ մտածում էինք ֆիլմի մասին, արդեն ձեռնամուխ էինք եղել աշխատանքների, բայց 2008թ.-ի պատերազմը բոլոր ծրագրերը ձախողեց»,- ասել է Չիգոգիձեն։ 

Գաղափարի հեղինակը կարծում է, որ այդ ֆիլմը պետք է ստեղծել հենց այսօր, քանի որ այն պատմում է ընկերության, շփման մասին։ Ֆիլմը լեգենդար կինոնկարի կրկնօրինակը չի լինի, այլ կդառնա դրա շարունակությունը։

«Սա ֆիլմ է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Բայց ապագան առանց անցյալ չի լինում։ Ֆիլմն արդեն կկառուցվի հաջորդ, ժամանակակից սերնդի վրա, որն ապրում է Վրաստանում և Ռուսաստանում։ Նրանք երեխաներ են, որոնք մեծանում և ընկնում նոր Մոսկվա։ Այսինքն` որոշակի կրկնություն կա, բայց արդեն ժամանակակից աշխարհում»,- խոստովանեց Չիգոգիձեն։

Չափազանց շատ փոխված հասարակության պատճառով սցենար ձգձգվել է. չկար սցենարիստ, որը կկարողանար ճշմարտացի գրել երկու երկրների մասին։ Արդյունքում սցենարիստը դարձավ գրող Սերգեյ Ռացը։ Նոր «Միմինոյի» սցենարը պատրաստ կլինի հուլիսի սկզբին։

© Sputnik / Alina Starostina / Անցնել մեդիապահոց«Միմինո» ֆիլմի հերոսների արձանը Դիլիջանում
Армения - Sputnik Արմենիա
«Միմինո» ֆիլմի հերոսների արձանը Դիլիջանում

«Մենք ուզում ենք, որպեսզի ֆիլմն առավելապես հումորային լինի։ Բայց միաժամանակ, որպեսզի ստացվի տրագիկոմեդիա։ Ցանկանում ենք հանդիսատեսին հասցնել վրացական և ռուսական մշակույթների առավելությունները և ընկերության դրական կողմերը»,- ասել է Չիգոգիձեն։

Ֆիլմում կօգտագործվի վրացի կոմպոզիտոր Գիա Կանչելիի երաժշտությունը, իսկ կինոնկարի նոր տարբերակը կլինի ռուսերեն։ Ֆիլմի իրադարձությունների 10-15 տոկոսը կնկարահանվի Վրաստանում, իսկ մնացած մասը` Ռուսաստանում։ Ֆիլմի նկարահանումները կտևեն մինչև տարեվերջ, իսկ ֆիլմն էկրան կբարձրանա, ամենայն հավանականությամբ, 2017թ-ին։

Լրահոս
0