00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Կարեն Իգիթյան
Ադրբեջանը շարունակելու է իր զավթողական քաղաքականությունը․Իգիթյան
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Սարգսյան. «ԵՏՄ–ի ինտեգրացման համար պետք է հանել բոլոր արգելքները»

© Sputnik / Павел Лисицын / Անցնել մեդիապահոցТигран Саркисян
Тигран Саркисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ոչ լիարժեք ինտեգրացիան երկրների Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնական սպառնալիքն է, որի դեմ պետք է պայքարել, վստահեցնում է ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը

ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի  —Sputnik. ԵՏՄ-ի հիմնական խնդրի` ոչ լիարժեք ինտեգրացիայի դեմ պայքարելու համար պետք է համակարգել ազգային կառավարություններն ու ֆինանսական քաղաքականությունները, «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նրա խոսքով` ԵՏՄ-ն պետք է առաջ գնա համարձակ քայլերով, որպեսզի հանի բոլոր արգելքները, քանի որ ընդհանուր շուկան պետք է լիարժեք աշխատի։

«Այդ շատ կարևոր մարտահրավերը դժվար է հաղթահարել ճգնաժամի պայմաններում, որովհետև յուրաքանչյուր երկիր փորձում է իրագործել իր հակաճգնաժամային քաղաքականությունը, որպեսզի ստեղծի նոր աշխատատեղեր և իրական տնտեսական աճ ապահովի։ Այդ տեսանկյունից մենք պետք է համակարգենք մեր ջանքերն ազգային կառավարությունների հետ։ Եվ ես ուրախ եմ, որ Աստանայում պետությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած վերջին գագաթնաժողովում հաստատվեց մի ծրագիր, որը նախատեսում է համակարգել բոլոր հինգ պետությունների ջանքերը` տնտեսությունում առկա ճգնաժամային երևույթները հաղթահարելու համար»,- նշել է Սարգսյանը։

Նրա խոսքով` դրա համար անհրաժեշտ է համակարգել տնտեսական, ֆինանսական, դրամավարկային, ֆիսկալային, արժութային քաղաքականությունները, և այդ համակարգումը կօգնի ավելի կանխատեսելի պայմաններ ստեղծել ճգնաժամի համար։

Государственные флаги на контрольно-пропускном пункте Ак-Жол на границе Киргизии и Казахстана. - Sputnik Արմենիա
ԵՏՄ անդամակցությունը դրական է ազդել Հայաստանի տնտեսության վրա

Սարգսյանը նաև նշել է, որ կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է տարվել միասնական տնտեսական տարածություն ստեղծելու ուղղությամբ. ընդունվել է միութենական պայմանագիր, նորմատիվ ակտեր, որոնք կանոնակարգում են բիզնեսի գործունեությունն այդ ընդհանուր տարածքում։

«Մենք կատարել ենք այնքան աշխատանք, որքան մյուս տնտեսական միավորումները կատարում են մեկ տասնամյակում։ Բայց միաժամանակ մենք դեռ շատ անելիքներ ունենք, որպեսզի հասնենք մեր նպատակներին»,- նշել է նա։

Սարգսյանի խոսքով` ամենից առաջ դա բոլոր չորս ազատությունների լիակատար իրագործումն է` ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատանքային ռեսուրսների առաջխաղացումը։

«Մենք ծանր ժամանակներ ենք ապրում, տնտեսական ճգնաժամը խոցել է մեր երկրների տնտեսությունները, և մենք տեսնում ենք, որ մեր երկրներում ՀՆԱ-ն անկում է ապրում, կենսամակարդակը և ապրանքաշրջանառությունը կրճատվում է։ Եվ այդ պայմաններում մենք պետք է իրագործենք այնպիսի ծրագրեր, որոնք ցույց կտան, որ միասին ավելի հեշտ է հաղթահարել դժվարությունները»,- ասել է կոլեգիայի ղեկավարը։

Государственные флаги на контрольно-пропускном пункте Ак-Жол на границе Киргизии и Казахстана. - Sputnik Արմենիա
Սարգսյան. Յուրաքանչյուր գնորդ պետք է զգա ԵՏՄ ինտեգրացիայի առավելությունները

Նրա կարծիքով` ազգային մարմինը, որը ստեղծվել է ԵՏՄ շրջանակում, կարող է աշխատել այդ ուղղությամբ, խնդիրներ լուծել և ցույց տալ իրական արդյունքներ։

Նա անդրադարձել է նաև գնագոյացման վերաբերյալ հարցին։

«Պետք է բորսա գործարկվի, ինդիկատորների ցանկ մշակվի, որոնք թույլ կտային օբյեկտիվ գնահատական տալ մեր շուկաներում առկա գազի և նավթի արժեքին»,- ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով` ևս մի կարևոր ոլորտ է նավթատարների և գազամուղների հասանելիությունն ու այն կանոնների որոշումը, թե ինչպես կարող են բոլոր երկրների տնտեսվարող սուբյեկտները օգտվել ենթակառուցվածքներից։

Լրահոս
0