00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմեն Մուրադյան. «Ես իմ նախկինների գործերը բացահայտելու նպատակ չեմ ունեցել»

© Sputnik / Асатур Есаянц Министр здравоохранения Армении Армен Мурадян
Министр здравоохранения Армении Армен Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոստովանում է, որ առողջապահական համակարգում կան կուտակված խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվելու։ Վառ օրինակներից է ոլորտի 3 աշխատակցի նկատմամբ հարուցված քրեական գործը։

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Արդեն 2 տարի է, ինչ շարունակվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից 2012-2014թթ. առողջարանային կեղծ ուղեգրեր պատրաստելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանն ասաց, որ 2014 թվականին իրենք նկատել են ռիսկերն ու դիմել համապատասխան մարմիններին։ Լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք նախարարը ցանկացել է իրեն նախորդած պաշտոնյաների թերացումները բացահայտել, Արմեն Մուրադյանը պատասխանեց.

«Ես իմ նախկինների գործերը բացահայտելու նպատակ չեմ ունեցել, մենք ընդամենը կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ընդհանուր տենդենց ունենք, որը սկսվել է դեռևս 2014 թվականին»։

Պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ կասկածվող ՀՀ ԱՆ պետական առողջապահության գործակալության պետ Սարո Ծատուրյանին, Երևանի քաղաքային կենտրոնի պետ Արսեն Սեդրակյանին և գործակալության բժշկական ծառայությունների գնման և տեղեկատվական բաժնի նախկին պետ Սամվել Խարազյանին սկզբում ձերբակալեցին, իսկ այսօր նրանք ազատության մեջ են։ Առողջապահության նախարարության աշխատակիցները ստորագրությամբ ազատ են արձակվել`պայմանով, որ չեն բացակայելու երկրից։

Оглашение приговора по делу о похищении сына Е.Касперского - Sputnik Արմենիա
Հայաստանի առողջապահության ոլորտի 3 աշխատակցի են ձերբակալել

«Նրանք ակտիվ մասնակցելու են քննչական բոլոր գործողություններին։ Այս պահին մենք միջնորդություն չունենք, որ նրանք աշխատանքից ազատվեն կամ դադարեցվի նրանց գործունեությունը»,-ասաց Արմեն Մուրադյանը։

Նախարարը մանրամասնեց նաև, թե ինչպես են տրվում վերոնշյալ ուղեգրերը։ Առողջարանի ուղեգիր կարող են տալ տարածքային կառավարման մարմիններն ու առողջապահության նախարարությունը։

«Առողջարանում բուժումն իրականացվելուց հետո համապատասխան հաշիվները պետք է ներկայացվեն գործակալություն, որպեսզի փաստացի վճարում կատարվի։ Խնդիրը կայացել է առաջին հատվածում»,-ասաց նախարարը։

Արմեն Մուրադյանը խոստովանեց, որ համակարգում կուտակված խնդիրները շատ են, բայց և վստահեցրեց, որ հետևողականորեն գնում են այդ խնդիրների լուծման ուղղությամբ։

ՀՀ առողջապահության ոլորտի երեք աշխատակիցները ձերբակալվել են հունիսի 13-ին։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն` նրանք կասկածվում են պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ։

Լրահոս
0