00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեհաժողովն աշխարհին կներկայացնի հայկական մշակույթը

Բաժանորդագրվել
Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (The World Federation of International Music Competitions - WFIMC) 60–րդ հոբելյանական վեհաժողովն առաջին անգամ անցկացվեց Երևանում։

Կազմակերպիչները, երաժիշտները, արվեստաբանները (շուրջ 40 մարդ) հավաքվել էին Մատենադարանում` համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ հոբելյանական վեհաժողովի կապակցությամբ։ Հայաստանն այդ մեծ միջազգային ընտանիքի անդամ է դարձել Արամ Խաչատրյանի անվան մրցույթի շնորհիվ, որն ամեն տարի մեկնարկում է մաեստրոյի ծննդյան օրը` հունիսի 6-ին։

«Հայաստանը դասական երաժշտության կատարման բարձր որակ է ցույց տվել, չէ՞ որ այդ կազմակերպության անդամ դառնալու համար պետք է մի շարք պահանջների համապատասխանես։ Մենք ուրախ ենք, որ կարողացել ենք հաղթահարել այդ սահմանագիծը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը։

Նրա խոսքով` այդ մրցույթի օգնությամբ աշխարհը ոչ միայն հայկական երաժշտությանն է ծանոթանում, այլև` մեր երկրին։

«Վեհաժողովը թույլ կտա ճանաչել մեր երկիրը, ինչն անչափ կարևոր է, քանի որ այս տարածաշրջանը շատերի մոտ ասոցացվում է խնդրների, պատերազմի հետ, և մարդիկ հաճախ չեն գիտակցում ինչպիսի պաշարներ, ինչ հարուստ մշակույթ ունի մեր երկիրը»,- ասաց Պողոսյանը։

Միջազգային մրցույթների ֆեդերացիայի համաշխարհային վեհաժողովն առանցքային իրադարձություն է երաժշտական աշխարհում։ Հայաստանում են հավաքվել աշխարհի լավագույն մրցույթների («Արթուր Ռուբենշտեյնի», «Լիստի», «Շոպենի» և այլ մրցույթներ) ներկայացուցիչները:

Վեհաժողովի շրջանակում մասնակիցները կխոսեն մի շարք կարևոր հարցեր շուրջ, որոնցից մեկն էլ կվերաբերի ֆեդերացիայի ցուցակում մի քանի մրցույթներ ներառելու հայտերի քննարկմանը։

Լրահոս
0