Եվս մեկ հայ մարզիկ Օլիմպիական ուղեգիր նվաճեց

© Sputnik / Asatur YesayantsОлимпиада
Олимпиада - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանից Օլիմպիադային մասնակցող մարզիկների թիվը դարձավ 29, նրանց միացավ հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի ամառային Օլիմպիական խաղերին մասնակցող հայ մարզիկների թիվը ավելացավ ևս մեկով, հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ըստ հաղորդման` Հայաստանի 29-րդ օլիմպիականն է հրաձգության Հայաստանի հավաքականի անդամ Հրաչ Բաբայանը, ով Խաղերին կմասնակցի «Սպիտակ քարտով»:

20-ամյա հրաձիգը Բաքվում կայացած առաջին Եվրոպական խաղերի մասնակից է, որտեղ նա սահմանել է Եվրոպայի երիտասարդական ռեկորդ: Բաբայանը նաև Նանկինի պատանեկան երկրորդ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոնն է:

Լրահոս
0