Անձրևից վնասվել են կամուրջներ, ճանապարհներ, գազատար, տներ ու ծառեր

© Sputnik / Асатур Есаянц / МЧС Армении
МЧС Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Անձրևը Լոռու մարզի Սարչապետ գյուղում մեծ վնասներ է պատճառել, հարկ է եղել կանչել փրկարարների

ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Հունիսի 16-ին` ժամը 14.45-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սարչապետ գյուղում անձրևներից վնասվել է գյուղամիջյան 4 կամուրջ և մի քանի ճանապարհ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Դեպքի վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է Լոռու մարզպետին:

Последствия сильного дождя в Ереване - Sputnik Արմենիա
Երևանում տեղացած անձրևի հետևանքները

Պարզվել է, որ անձրևի պատճառով Սարչապետ գյուղի 1-ին փողոցում վնասվել է գազատար խողովակը (մոտ 15 մ), արմատախիլ է եղել մեկ ծառ, ջրալցվել են Զ. Բ.-ին պատկանող թիվ 7 տան բակը (300 քմ), ինչպես նաև 15-րդ փողոցի Ա. Մ.-ին պատկանող թիվ 5 տան նկուղը:

Դեպքի վայրում են գտնվել Սարչապետի գյուղապետ Բարոյանը և գյուղապետարանի աշխատակիցները:

Նշենք, որ հունիսի 16-ից Հայաստանի տարածքում նորից սկսել է անձրև տեղալ, որը, ըստ կանխատեսումների, կշարունակվի դեռ մի քանի օր։

Լրահոս
0