00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիգրան Պետրոսյան. բարի սրտով և չեմպիոնի տիտղոսով մեծ կատակասերը

© Sputnik / СветловТигран Петросян
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նրան անվանում էին երկաթե դիմակով մարդ, համեմատում հարձակվող վագրի հետ, խաղի նրա ոճը փորձում էին ընդօրինակել շատերը։ 87 տարի առաջ այս օրը ծնվել է շախմատի աշխարհի իններորդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանը

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Միջազգային գրոսմայստերը, շախմատի տեսաբանը ծնվել է 1929 թվականին Թբիլիսիում։ Վարպետի մանկությունը հեշտ չէր. երկրում նախապատերազմական վիճակը, ընտանիքի ծանր տնտեսական դրությունը, ծնողների վաղաժամ կյանքից հեռանալը խորը հետք թողեցին ապագա չեմպիոնի վրա։

Նա չէր սիրում պատմել մանկության մասին, սակայն իր առաջին` Վրաստանի չեմպիոնի տիտղոսին նա արժանացավ գրեթե պատանեկան տարիքում` տասնվեց տարեկանում։ Ավելի ուշ նրա մրցակիցներից մեկը` Միխայիլ Բոտվիննիկը կասի. «Պետրոսյանը տարբերվում է նրանով, որ հրաշալի կարողանում է հաշվարկել տարբերակները, և դժվար է նրա նման մեկ ուրիշին գտնել անցյալում կամ էլ ներկայում»։

Խաղի հենց այդ ոճը, հայացքի խստությունն ու մտածողության անհավանական հստակությունը կդառնա Պետրոսյանի այցեքարտը մեծ շախմատի աշխարհում։

© Sputnik / Юрий СомовՏիգրան Պետրոսյան և Արամ Խաչատրյան
Чемпион мира по шахматам Тигран Петросян в гостях у композитора Арама Хачатуряна - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան և Արամ Խաչատրյան

«Տիգրան Պետրոսյանի հետ առաջին անգամ ես հանդիպեցի 1958 թվականին Թբիլիսիում շախմատի առաջնության ժամանակ։ Մենք բոլորս հանգրվանել էինք քաղաքի հյուրանոցներից մեկում։ Սակայն Տիգրանին հնարավոր էր լինում տեսնել միայն ցերեկը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց շախմատի ԽՍՀՄ սպորտի վարպետ Վանիկ Զաքարյանը։

Զաքարյանի խոսքով, երբ երեկոյան հավաքվում էին հյուրանոցում, ժամը 9-ի մոտ Տիգրանը ներողություն էր խնդրում ու գնում քնելու։

«Ներեցեք, ես շուտով 30 տարեկան կդառնամ և պետք է ժամանակին քնեմ, այլապես հնարավոր չի լինի խաղալ», — Պետրոսյանի խոսքերը մեջբերեց Զաքարյանը։

Զաքարյանը հիշում է, որ բացառիկ հումորի զգացումը աշխարհի չեմպիոնի անբաժանելի գիծն էր։ Նա սիրում էր կատակել ամեն ինչի մասին և ամենքի հետ։

«Ես հասկացա, որ նա սովորական մարդ է, քանի որ մեզ հետ իրեն շատ հասարակ էր պահում։ Նա սիրում էր մեկնաբանել իր խաղի յուրաքանչյուր քայլը` երբեմն նաև ինքն իր հասցեին կատակներ անելով», — ասաց Զաքարյանը։

Բացի գրոսմայստերի հմտություններից` մեծ Պետրոսյանը նաև հետաքրքիր պատմող էր։ Նրա մեջ զարմանալիորեն համադրվում էին վարպետի խստությունն ու բարի մարդու անկեղծությունը։

© Sputnik / Дмитрий ДонскойՏիգրան Պետրոսյան
Тигран Петросян - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան

«Տիգրանն այն աստիճան էր իր գործի վարպետը, որ Ֆիլիպիններ ուղևորության ժամանակ զարմացրեց գրեթե բոլորին։ Շատերը չէին կարողանում հասկանալ, թե ով է այս անհաղթ շախմատային հանճարը», — ասաց Զաքարյանն ու ավելացրեց, որ Տիգրանը բարի սիրտ ուներ, նա բազմիցս օգնել է իրեն։

«Մենք հաճախ էինք հանդիպում, նա նախընտրում էր թեյը։ Ոչ պաշտոնական միջավայրում Տիգրանը սիրում էր խոսել սպորտի մասին, հոկեյի, սիրելի շախմատի և ֆուտբոլի «Սպարտակ» թիմի մասին», — պատմեց Զաքարյանը։

Կնոջ հետ Պետրոսյանը ծանոթացել է Մոսկվայում, որտեղ տեղափոխվել էր 1947 թվականին` Հայրենական մեծ պատերազմից հետո։ Մինչ միմյանց հանդիպելը Ռոնան արդեն որդի ուներ ռազմաճակատից չվերադարձած ամուսնուց։ Ավելի ուշ Տիգրանն ու Ռոնան որդի ունեցան, ում անվանեցին Վարդան։

Թեյից բացի` գրոսմայստերի սիրում էր նաև իր տեսախցիկը, այն միշտ վերցնում էր իր հետ և ամեն ինչ տեսագրում։

© Sputnik / Сергей КивринՏիգրան Պետրոսյան
Тигран Петросян  - Sputnik Արմենիա
Տիգրան Պետրոսյան

Տիգրան Պետրոսյանն օրինակելի ամուսին և սիրելի հայր էր, սակայն երջանկությունը երկար չտևեց։ Շախմատի աշխարհի անպարտ իններորդ չեմպիոնը կյանքի 55-րդ տարում մահացավ անբուժելի հիվանդությունից։ Նրա մոտ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել։

Այսօր խորհրդային շախմատի մեծ առյուծ Տիգրան Պետրոսյանը կդառնար 87 տարեկան։

Լրահոս
0