Վաչե Գաբրիելյան. «Ապագա համաժողովներում ներկայացված կլինի նաև Հայաստանի ՏՏ ոլորտը»

© Sputnik / Нелли ДаниелянВаче Габриелян
Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ապագա համաժողովներում Հայաստանն ավելի ակտիվ ներկայացված կլինի, հատկապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր հնարավորություններով: Այսօր Սանկտ Պետերբուրգում ընթացող Միջազգային տնտեսական համաժողովում Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Սանկտպետերբուրգյան համաժողովում, որտեղ ներկայացված են համաշխարհային հզոր կորպորացիաներն իրենց արտադրանքով ու ծառայություններով, ինչպես նաև նոր զարգացող մի շարք երկրներ ընկերություններ, որոնք համաշխարհային շուկա դուրս գալու մարտահրավեր են նետել, հայաստանյան ոչ մի ընկերություն ներկայացված չէ:

Հայաստանյան պատվիրակությունը` ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանի գլխավորությամբ, այսօր է ժամանել հունիսի 16-ին մեկնարկած համաժողովին:

Тигран Саркисян на XX-ом Петербуржском международном экономическом форуме - Sputnik Արմենիա
Հայաստանը ԵՏՄ շուկայում քայլ առ քայլ գրավում է Թուրքիայի տեղը
Վաչե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի թղթակցի հետ խոսեց համաժողովում Հայաստանի տեղի ու նպատակների մասին։

«Քանի որ Հայաստանը գտնվում է ԵՏՄ-ի տարածքում, ինչպես նաև ակտիվորեն համագործակցում է ԵՄ-ի հետ, ունի հավակնություններ կամուրջ հանդիսանալու երկուսի միջև, այս տրամաբանությամբ ՀՀ-ի համար չափազանց կարևոր է նման հարթակներում լինելն ու քննարկումներին մասնակցելը», — ասաց նա:

Ինչ վերաբերում է համաժողովում ներկայացված ընկերություններին, Վաչե Գաբրիելյանը նշեց, որ ներկայացվածները հիմնականում համաշխարհային շուկայում հայտնի տեղեկատվական, ինովացիոն ընկերություններ են, մինչդեռ Հայաստանը, նրա խոսքով, չունի այնպիսի ընկերություններ, որոնք կարող են միջազգային գլոբալ կորպորացիաների հետ անընդհատ շփումների մեջ լինել:

Այդուհանդերձ, Վաչե Գաբրիելյանը լավատես է և հույս ունի, որ ապագա համաժողովներում Հայաստանը ևս ներկայացված կլինի իր ՏՏ ոլորտի նվաճումներով ու առաջարկներով:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала