ՀՀ ՊՆ. Հայաստանը 1.5 միլիոն դոլարի զենք է վաճառել Կոնգոյին

© Sputnik / Asatur Yesayants / Арцрун Ованнисян
Арцрун Ованнисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հաստատել է տեղեկությունը, ըստ որի՝ Հայաստանը զենք է վաճառել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությանը

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ զենքի արտահանման մասին տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

«ՀՀ-ն օրինական կարգով Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն է արտահանել ՀՀ ԶՈւ-երում կիրառությունից դուրս եկած զենք և զինամթերք»,-Facebook-ի իր էջում գրել է Հովհաննիսյանը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ 2014 թվականին Հայաստանից արտահանվել է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանակարգի 9301 ապրանքախմբի՝ մոտ 1.5 մլն դոլարի ապրանք:

Միակ երկիրը, որտեղ ՀՀ-ից զենք է արտահանվել, Կոնգոն է: Ընդամենը արտահանվել է 1500 միավոր զինատեսակ՝ $1 մլն 468 հազար մաքսային արժեքով:

 

Լրահոս
0