00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Արարատ Միրզոյան
«Զգուշավոր լավատեսություն կա». Միրզոյանը՝ Բայրամովի հետ հանդիպմանն ընդառաջ
17:07
4 ր
Տավուշը հանուն հայրենիքի
Շարժման երթին միացել են նաև Արցախյան պատերազմում զոհված տղաների ծնողները
17:38
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
9 ր
Աբովյան time
On air
18:15
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է աղմկահարույց լուսանկարը

© NewsШкольники пришли на прощание с Офелией Амбарцумян
Школьники пришли на прощание с Офелией Амбарцумян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է երգչուհի Օֆելյա Համբարձումյանի հոգեհանգստի արարողության ժամանակ արված լուսանկարը, որտեղ մի խումբ մանկահասակ երեխաներ կան

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. Նախարար Հասմիկ Պողոսյանը մտել է հոգեհանգստի արարողության սրահ, որտեղ տեսել է մի խումբ երեխաների։ Անմիջապես որոշում է կայացվել, որ երեխաներին պետք է դուրս տանել այնտեղից։

Հասմիկ Պողոսյանը հայտնեց, որ հոգեհանգստի արարողությունը կազմակերպելու համար որոշումներ կայացնում է կառավարական հանձնաժողովը։ Այն սովորաբար գլխավորում է ՀՀ վարչապետը։ Քանի որ վարչապետը քաղաքից բացակայում էր, նրա հանձնարարությամբ ու տեսակետներով նիստը կայացել է Պողոսյանի գլխավորությամբ։

«Մանրակրկիտ քննարկվել է ամբողջ արարողությունը, ամեն դրվագը, որ վերջին հրաժեշտի խոսքը ճիշտ ասենք։ Այդ սցենարի մեջ նման դրվագ նախատեսված չէր»,-ասաց Հասմիկ Պողոսյանը` նկատի ունենալով երեխաների մասնակցությունը։

© Sputnik / Laura SarkisyanՀասմիկ Պողոսյան
Асмик Погосян  - Sputnik Արմենիա
Հասմիկ Պողոսյան

Նրա խոսքով` անձնական նախաձեռնություններ կարող են լինել, բայց դրանք չեն կարող հակասել ընդհանուր հանձնաժողովի քննարկած արդյունքներին։

«Մենք պետք է շատ զգույշ լինենք մեր երեխաների հետ։ Ով դա կազմակերպել է, չի ցանկացել, որ որևէ վատ բան անի։ Ակնհայտ է, որ հարգանքի տուրք մատուցելու համար է եղել։ Բայց ձևաչափը ճիշտ ընտրված չէր»,-ասաց նախարարը։

Հասմիկ Պողոսյանն ընդգծեց, որ ահազանգի հետքերով արձագանքել են պատկան մարմինները։ Միաժամանակ նա հայտնեց, որ չէր ցանկանա` Օֆելյա Համբարձումյանի հրաժեշտի արարողությունը մոռանայինք ու խոսեինք այդ դրվագի մասին։ Նախարար Պողոսյանը վստահ է, որ նա, ով պետք է դասեր քաղեր, հասկացավ։

Նախատեսված է եղել, որ նշյալ երեխաները պետք է նաև երգեին։ Հասմիկ Պողոսյանը կանխել է այդ նախաձեռնությունը։

Տեղեկացնենք, որ երեխաները «Ջիվանու» աշուղական դպրոցի սաներն են։ Նրանց հոգեհանգստի արարողությանը մասնակցելու էր բերել Թովմաս Պողոսյանը։ Նա խոստովանել է, որ դա իր նախաձեռնությունն է եղել, քանի որ իր «դպրոցի սաներն ու նրանց ծնողները ճանաչել են երգչուհուն»։

Այս միջադեպից հետո խստորեն արձագանքել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Իսկ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը սպասում է Թովմաս Պողոսյանի գրավոր արձագանքին։

 

Լրահոս
0