Լենինգրադյան փողոցով երթևեկող ավտոմեքենաների հետադարձի տեղը կփոխվի

© Sputnik / Асатур Есаянц Улица, машины, автотранспортное движение
Улица, машины, автотранспортное движение - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հետադարձի տեղը կփոխվի երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի — Sputnik. 2016թ.-ի հունիսի 19-ից կփակվի Լենինգրադյան փողոցում՝ Ծիծեռնակաբերդի խճուղու և Շինարարների փողոցի հատվածում, Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համար կազմակերպված հետադարձի տեղը:Այս մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ Լենինգրադյան փողոցով Սեբաստիայի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդները հետադարձ կարող են կատարել Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի-Մոնթե Մելքոնյան պողոտա խաչմերուկի հանգույցում կամ Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող) փողոցների խաչմերուկում:

 

Լրահոս
0