Մեկնարկում է «Ազգային պատկերասրահ» երաժշտական 12-րդ փառատոնը

© Photo : ARKA news agensyНациональная галерея Армении Ереван площадь Республики
Национальная галерея Армении Ереван площадь Республики - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Ազգային պատկերասրահ» փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի հինգ համերգ

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի- Sputnik. ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը հունիսի 18-ից հուլիսի 7-ը կանցկացնի «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնը, հայնտում են ՀՀ մշակույթի նախարարությունից:

Փառատոնի բացման համերգը, որը կկայանա Հայաստանի ազգային պատկերասրահի «Որմնանկարների սրահում», նվիրվում է անվանի տենոր, ՀՀ ժողովրդական և Լիտվայի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեղամ Գրիգորյանի հիշատակին:

Всемирно известный пианист, лауреат премии Грэмми  Михаил Плетнев - Sputnik Արմենիա
Թեյի կիսադատարկ բաժակ` Միխայիլ Պլետնյովից

«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի շրջանակում հանդիսատեսին կներկայացվի հինգ համերգից բաղկացած համերգաշար: Փառատոնի փակման համերգը կկայանա հուլիսի 7-ին։

Նշենք, որ Հայաստանի ազգային պատկերասրահում իրականացվող մեծածավալ երաժշտական այս փառատոնը մեկնարկել է 2005 թվականից։ 2008 թվականից մինչ օրս փառատոնն ընդգրկվել է ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում:

Լրահոս
0