00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
34 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տերտերյան. Ոչ թե գյուղն է փոխվում, այլ կառավարման համակարգը

© SputnikВаче Тертерян
Ваче Тертерян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծն ԱԺ-ում ընդունվեց երկրորդ ընթերցմամբ: Օրենքում փոփոխություններ կատարելու շարժառիթները Sputnik ռադիոկայանի եթերում ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի-Sputnik. Հայաստանի կառավարությունը գտնում է, որ շուրջ 800 համայնքի գոյությունը կառավարման տեսանկյունից արդյունավետ չէ: Դրա համար էլ ավելի մեծ ռեսուրսներով կառավարելի համայնքներ ստեղծելու հայեցակարգ է ներկայացվել, ասաց Վաչե Տերտերյանը:

«Մենք բնակավայրերը ոչ իրար ենք միացնում, ոչ էլ մի տեղից մյուսը տանում: Խոսքը կառավարման համակարգի մասին է։ Հիմա մենք ունենք ամենատարբեր չափի համայնքներ` սկսած 30-40 բնակչից, վերջացրած ավելի շատ բնակիչներով համայնքներով։ Մենք գտնում ենք, որ ներկա պայմաններում, ես նկատի ունեմ տնտեսական զարգացումները, երկրի առաջ ծառացած խնդիրները, հրամայական է դարձել այս վարչատարածքային համակարգը փոփոխությունների ենթարկելը»,-ասաց Տերտերյանը:

Հարցին` թե արդյո՞ք բյուրոկրատական քաշքշուկներ չեն առաջանա կամ գյուղացիները տրանսպորտի խնդիր չեն ունենա, երբ մի թղթի համար ստիպված լինեն տվյալ գյուղից գնալ մյուսը` գյուղապետարան հասնելու համար, Տերտերյանը պատասխանեց.

«Երեք գյուղի բնակիչները կընտրեն մեկ գյուղապետ, մեկ ավագանի` իր կազմով։ Կախված նրանից, թե որտեղ կլինի վարչական կենտրոնը, մյուս երկու գյուղերը կունենան վարչական ներկայացուցիչներ, կունենան իրենց վարչական ներկայացուցչի վարչական շենքը, սենյակը, այսինքն` բնակչի տեսանկյունից լուրջ փոփոխություններ չեն լինի»,-ասաց Տերտերյանը:

Ըստ այդմ` կկրճատվեն նաև հաստիքները: Այսինքն՝ գյուղապետարանում գրանցված տարբեր հաստիքների փոխարեն գյուղը կունենա անասնաբույժ, դպրոցում՝ ուսուցչուհի, մանկապարտեզում՝ դաստիարակչուհի և այլն:

Армянские помидоры - Sputnik Արմենիա
ԵՏՄ մատույցներում. Հայաստանը` որպես գյուղատնտեսական արտադրանքի արտադրող և արտահանող

«Մեր շատ ընդդիմախոսներ իրենց ելույթներում ասում են, որ պետությունն այս քայլն անում է տնտեսումների համար։ Ասեմ, որ դրանից ավելի մեծ թյուրիմացություն չի կարող լինել։ Պետությունը տնտեսման խնդիր տեղական ինքնակառավարման համակարգում հիմա չունի»»,- պարզաբանեց նա:

Նրա խոսքով՝ ոչ մի գյուղ կամ գյուղացի չի երջանկանում, որ իր գյուղապետարանում ունի հաշվապահ։ Նշելով, որ բնավ չի ցանկանում նսեմացնել հաշվապահի մասնագիտությունը, Տերտերյանն ընդգծեց՝ հաշվապահը պետք է այն դեպքում, երբ կան ֆինանսական հոսքեր:

«Հիմա մենք ասում ենք` 5, 10, 15, նույնիսկ 40 մլն բյուջեների համար պահել մեծ աշխատակազմ, որը կսպասարկի այդ բյուջեի ծախսը, և որի 80 տոկոսը կգնա վարչական ապարատի աշխատավարձին, օպտիմալ չէ։ Եկեք վարչական ապարատի փոխարեն ունենանք նույն համայնքի բնակիչներից ձևավորված, համայնքի բնակչությանը ծառայություն մատուցող աշխատակիցների թիմ»,- շեշտեց Տերտերյանը:

Նա համոզմունք հայտնեց՝ եթե այսօր փոփոխությունը մեծ թվով ընդդիմախոսներ ունի, ապա վաղը հավանական է, որ բոլորը միանշանակ ընդունեն փոփոխոխությունների անհրաժեշտությունը:

Դիտարկմանը, որ գյուղացիները կարծում են, թե համայնքների խոշորացման ծրագրով կփոքրանանան իրենց հողերը, Տերտերյանը բացասական պատասխան տվեց ու մանրամասնեց՝ եթե խոսքը վերաբերում է ֆիզիկական անձի հողերին, ապա համայնքների խոշորացումն այստեղ որևէ կապ չունի:

«Գյուղում շատ ընդունված է ասել` մեր հողեր։ Բոլորովին չվիրավորելով իմ շատ սիրելի գյուղաբնակ բարեկամներին` ասեմ, որ գյուղը չունի «մեր հողեր», գյուղը ունի վարչական իր շրջանում վարչական իր սահմանում ընդգրկված հողեր։ Մանավանդ տարեց մարդիկ շատ սիրում են ասել` մեր պապական հողերը։ ՀՀ-ի բոլոր քաղաքացիները պապական հողերի վրա ունեն ճիշտ այնքան և հավասար իրավունք, ինչպես այդ գյուղի բնակիչները։ Այսինքն` մեր հողային օրենսգրքով հողը վարձակալության և օտարման է տրամադրվում աճուրդով և մրցույթով, որին կարող են մասնակցել ՀՀ բոլոր քաղաքացիները, կապ չունի` նրանք այդ գյուղի բնակի՞չ են, թե՞ ոչ»- ասաց տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը:

Տերտերյանը հատուկ շեշտեց՝ սկսված գործընթացը ոչ մեկի դեմ ուղղված չէ: Պարզապես կան խնդիրներ, որոնք հարտապ լուծման կարիք ունեն:

Լրահոս
0