Նալբանդյանը ներկայացրեց քառօրյա պատերազմի հետևանքները

© Sputnik / Asatur Yesayants / Эдвард Налбандян
Эдвард Налбандян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ԱԳ նախարարի և Մարտին Վասալի հանդիպման ժամանակ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. Հունիսի 19-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ողջունելով տիկին Վասալին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի բարեկամական հարաբերությունների կապակցությամբ և կարևորեց Մարտին Վասալի անձնական ներդրումը երկկողմ փոխգործակցության խորացման գործում:

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ միջպետականին զուգահեռ ակտիվորեն զարգանում է նաև հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը, ինչի վկայությունն են մշտական փոխայցելությունները և իրականացվող համատեղ ծրագրերը:

Զրուցակիցները կարևորեցին ֆրանսահայ համայնքի դերակատարությունը՝ երկու երկրների բարեկամության ամրապնդման և ընդլայնման գործում։ 

Մարտին Վասալը ներկայացրեց Բուշ դյու Ռոն դեպարտամենտի ներկայացուցչական պատվիրակության այցելության նպատակը, Բուշ դյու Ռոնի և Հայաստանի մարզերի միջև փոխգործակցության ակտիվացմանն ուղղված նախաձեռնությունները։

Նախարար Նալբանդյանը հյուրերին ներկայացրեց ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքները և դրանց հաղթահարմանն ուղղված՝ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը։

Լրահոս
0