00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ատոմ Մարգարյան
Նման կերպ փորձ է արվում գյուղացուն շեղել իրական վտանգներից.Մարգարյան
09:48
8 ր
Արամ Սարգսյան
ԵԱՏՄ-ի շուկան Հայաստանի համար անհամեմատ ավելի ընկալելի է.Սարգսյան
09:57
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքը պատերազմից հետո կամ #Karabakhnow

© Sputnik / David GalstyanМартакерт после апрельских военных действий
Мартакерт после апрельских военных действий - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների պետերբուգյան հանդիպման նախաշեմին Sputnik Արմենիան եղել է Ղարաբաղի մի շարք շրջաններում, որոնք տուժել էին ռազմական գործողություններից

Դավիթ Գալստյան, Sputnik.

Ավելի քան երկու ամիս առաջ Լեռնային Ղարաբաղն անցավ քառօրյա պատերազմի արհավիրքի միջով, որի հետևանքով երկու կողմն էլ զոհեր ունեցան։ Երբ ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, հրետանային արկերը դեռ շարունակում էին ընկնել խաղաղ բնակավայրերի վրա։

Սահմանամերձ գյուղերի մի մասը դատարկվեց, մնացածն այս կամ այն չափով ավերված են։ Մի քանիսում միայն տարեց մարդիկ են մնացել, որոնք կտրականապես հրաժարվում են լքել իրենց հարազատ տները։

Ոչ միայն տարեցները, այլև երիտասարդ սերունդը չի էլ պատկերացնում, թե ինչպես կարելի է լքել Ղարաբաղը` իր հյուրընկալ գյուղերով ու գողտրիկ քաղաքներով։ Մյուս կողմից` շատերը պարզապես գնալու տեղ չունեն։ Նրանք այստեղ տուն ունեն, հող, տնտեսություն. դա նրանց գոյատևման միջոցն է։

Մարտունիում «վերածնված» դպրոցը

Ապրիլի սկզբին պատրաստած մեր առաջին սյուժեներից մեկը նվիրված էր Մարտունու դպրոցին, որը տուժել էր «Գրադի» կրակահերթից։ Հենց այստեղ պատերազմը խլեց 12-ամյա տղայի կյանքը, նրա եղբայրն ու ևս մեկ աշակերտ ծանր վիրավորվեցին։

Երկու ամիս անց մենք վերադարձանք նույն տեղը։ Այն ժամանակ գիշեր էր, անձրև էր տեղում, մեր ոտքերի տակ ապակիներ էին կոտրվում…

Այս անգամ երկնքում արևն էր փայլում։ Դպրոցի շենքի կոտրված ապակիները փոխարինել էին նորերով, ապրիլի սկզբին տեղի ունեցածի մասին հիշեցնում էին միայն պատերի վրա մնացած բեկորների հետքերը։ Մեզ դիմավորեց տնօրեն Սլավիկ Արզումանյանը` չափազանց անկեղծ ու անմիջական մի մարդ։ Դպրոցում արդեն ավարտվել էին խորհրդակցությունները, երեխաները պատրաստվում էին քննությունների։

Չնայած արագ վերանորոգմանը` այստեղ պարապմունքները սկսվել են մայիսի կեսից, երեխաներն այդ ընթացքում սովորել են ուրիշ դպրոցներում։ Արզումանյանը խոստովանեց, որ կատարվածից հետո դժվար էր վերադարձնել երեխաներին, բայց ծնողներն աստիճանաբար սկսեցին ուղեկցել նրանց դեպի դպրոց։

Վերջին զանգի ժամանակ գրեթե բոլոր աշակերտները (շուրջ 140 մարդ, բացի երկու վիրավորներից) հավաքվել են այստեղ։ Այժմ դպրոցն աշխատում է նորմալ ռեժիմով, թեև դասերը սկսելուց հետո երեխաները մի քանի անգամ փորձարկել են դեպի ապաստան տարհանման ծրագիրը, որի դերը կատարում է նկուղային հարկում գտնվող հրաձգարանը։

© Sputnik / David Galstyan Մարտունու դպրոցը
Школа в Нагорном Карабахе  - Sputnik Արմենիա
Մարտունու դպրոցը

Դպրոցի շենքում մի քանի երեխաների հանդիպեցինք, մեկը հեծանիվ էր քշում` ուշադիր նայելով անծանոթներին, այսինքն` մեզ։ Դպրոցում երեխաների 90 տոկոսը զինվորականների ընտանիքներից է, մյուսներն ուսուցիչների երեխաներ են։

Աշակերտների համար էքսկուրսիաներ են կազմակերպվում։ Տնօրենի խոսքով` իրենց նպատակն է երեխաներին դուրս բերել սթրեսից։ Իսկ մեկ ամիս առաջ բարերարներից մեկը դպրոցին երաժշտական գործիքներ է նվիրել։

«Հուսով եմ` հրադադարը երկար կտևի»,- ասաց դպրոցի տնօրենը։

Փոխտնօրեն Գայանե Մաթևոսյանը, որը համատեղությամբ պատմության ուսուցչուհի է, շատ բան գիտի և հիշում է ոչ միայն դպրոցի, այլև Ղարաբաղի պատմության մասին։ Նա մեզ պատմեց երեխաների հաջողությունների մասին, ցույց տվեց պարգևները, որոնք ստացել էին ռմբակոծության հետևանքով տուժած երեխաները։

Հանգիստ և հավասարակշռված խոսքից մեծ կենսափորձ էր բխում։ Նա լավ գիտեր գրեթե բոլոր երեխաներին։ Գայանեն ասաց, որ ծնողները սկզբում վախենում էին երեխաներին դպրոց տանել, սակայն կամաց-կամաց բոլորը հավաքվեցին։

Ինքը` Գայանեն, Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղից է, որն ապրիլին նույնպես հրետանու ակտիվ գնդակոծության տակ է եղել։

Մեր հաջորդ կայարանը հենց Մարտակերտն էր։

© Sputnik / David Galstyan Արցախ
Нагорный Карабах. Возвращение к жизни - Sputnik Արմենիա
Արցախ

Վերականգնվող Մարտակերտը և առայժմ ամայի Թալիշը

Փոփոխությունները զգացվում են անմիջապես քաղաք մտնելիս։ Փողոցներում մարդիկ են, բակերում` երեխաներ։ Իսկ ապրիլի սկզբին Մարտակերտի փողոցները դատարկ էին ու անշունչ։

Մարտակերտի շրջանային վարչության ղեկավար Վլադիկ Խաչատրյանը պատմեց վերանորոգման աշխատանքների ընթացի մասին։ Վնասված տների (Մարտակերտում դրանք շուրջ 400 են) մեծ մասի ապակիները կոտրված են, տանիքները` վնասված։ Տանիքները նորոգելուց բացի, տեղի իշխանությունները տրամադրել են շուրջ 1600 քմ ապակի, ևս 500 քմ դեռ պետք է տրամադրեն։

Բայց տներ կան, որոնք ավերվել են հենց հրետանային ռմբակոծության հետևանքով։ Դրանց վերականգնման հարցում օգնում է ոչ միայն պետությունը, այլև` հասարակական կազմակերպությունները։

© Sputnik / David Galstyan Արցախ
Нагорный Карабах. Возвращение к жизни - Sputnik Արմենիա
Արցախ

Առավել լուրջ է ռազմական գործողությունների հենց էպիկենտրոնում գտնվող Թալիշի բնակիչների վերաբնակեցման հարցը։ Գրեթե ամբողջությամբ ավերված գյուղ է վերադարձել ընդամենը 12 մարդ։ Շատ բնակիչներ հիմա ապաստան են գտել ազգականների մոտ հարևան գյուղերում կամ տեղավորվել են Ստեփանակերտի հյուրանոցներում։

Խաչատրյանի խոսքով` այժմ Ալաշան հանգստի գոտում` Սարսանգի ջրամբարից ոչ հեռու, 28 բնակարան կա, որտեղ թալիշցիները կտեղափոխվեն ժամանակավորապես, մինչև նրանց համար տներ պատրաստ կլինեն Կիչան և Քոլատակ գյուղերում։ Նրա խոսքով` թալիշցիների մի մասն այժմ բնակվում է Մատաղիսում, քանի որ տղամարդկանցից շատերը ծառայում են տեղի զորամասում։

Մեկ ամսվա ընթացքում թալիշցիներին 70 տուն կտրամադրվի։ Խաչատրյանի խոսքով` նրանք, ովքեր կվերադառնան Ղարաբաղ, անպայման տուն կունենան։

Հայաստանի տարբեր անկյուններից օգնում են, որ տեղի բնակիչները կյանքի բնականոն ընթացք վերադառնան։ Խաչատրյանը հայտնեց, որ շուրջ 30 երեխայի հանգստանալու են ուղարկել Լոռու մարզի Գուգարք գյուղ։

Քաղաքաշինության վարչության աշխատակցի հետ եղանք մի քանի վերականգնված տներում, զրուցեցինք տանտերերի հետ։ Նրանցից ոմանք իրենց տները չէին լքել նույնիսկ գնդակոծությունների ժամանակ։

«Ո՞ւր գնանք, մեր տունն այստեղ է»,- ասաց տեղի բնակիչներից մեկը` Սերգեյ Հյուսնունցն ու իր այգու բարիքները հյուրասիրեց մեզ։

Ողջ կյանքը` սկսած 1959թ.-ից, յոթ հոգանոց ընտանիքի հայրն այստեղ է ապրում։ Նա չի պատրաստվում հեռանալ այստեղից, նայում է շուրջբոլորը վազվզող թոռներին ու ասում. «Միայն թե ամեն ինչ հանգիստ լինի»։

© Sputnik / David Galstyan Հյուսնունցի թոռնիկները
Внучки Сергея Юснунца - Sputnik Արմենիա
Հյուսնունցի թոռնիկները

Լեռնային Ղարաբաղի բնակիչները վարժվել են, որ պետք է ապրեն մշտական վտանգի սպառնալիքի տակ։ Նրանք պատրաստ են պատերազմի, բայց խաղաղություն են ուզում։

Հետգրություն

Մարտակերտից Ստեփանակերտ տանող ճանապարհին հանդիպեցինք իռլանդացի Ջեյմսին, որը Ղարաբաղ էր եկել Բեռլինից։ Նրան հետաքրքրել էին հին հայկական հելլենիստական Տիգրանակերտ քաղաքի գտածոները։ Ջեյմսը պատմեց, որ իրենց հիացրել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին։

«Բնությունը շատ գեղեցիկ է»,- ասաց Ջեյմսն ու խոստովանեց, որ Հայաստանի և Ղարաբաղի մասին առաջին անգամ լսել է թեժացած հակամարտության մասին լուրերից։

Այն հարցին, թե չի՞ վախենում արդյոք պատերազմից, որ այստեղ է եկել, իռլանդացին բացասական պատասխան տվեց։ Ավելին`նրան անչափ հետաքրքրել էր, թե տեղի բնակիչներն ինչ կարծիք ունեն հակամարտության վերաբերյալ։

29-ամյա ծրագրավորողը պատրաստվում է երկու շաբաթ մնալ Հայաստանում և Ղարաբաղում։ Բոլորովին չի զղջում ուղևորության համար և նույնիսկ մտածում է, որ երկու շաբաթը քիչ է հայկական հողի վրա անցկացնելու համար։

Ջեյմսը հրաժեշտ տվեց մեզ Ասկերանի ամրոցի մոտ։

© Sputnik / David Galstyan Ջեյմս
Ирландец Джеймс в Нагорном Карабахе - Sputnik Արմենիա
Ջեյմս

Ղարաբաղում գտնվելու երկու օրվա ընթացքում մենք շատ զբոսաշրջիկների տեսանք, հատկապես` Ստեփանակերտում։ Նրանցից շատերը հեծանիվով էին շրջում Ղարաբաղում։ Տեսարժան վայրերի մեկի` Գանձասարի եկեղեցու մոտ չեխ զբոսաշրջիկի հանդիպեցինք, որը հետ էր մնացել իր խմբից։

Խաղաղությունը ոչ միայն Ղարաբաղի բնակիչների հանգիստ գոյության, այլ նաև զբոսաշրջիկների անվտանգ տեղաշարժման երաշխիքն է։

«Մի՞թե մարդիկ չեն կարողանում ապրել այս հիանալի աշխարհում, այս անհուն աստղալից երկնքի տակ։ Մի՞թե կարող է այս չքնաղ բնության մեջ մարդու հոգում չարություն լինել, քեն կամ իր նմաններին ոչնչացնելու ցանկություն»,- Լև Տոլստոյի այս նկարագրությունը կարծես հենց Լեռնային Ղարաբաղի մասին լինի։

Լրահոս
0