00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԱԺ պատգամավորներ. Էրդողանին հաճոյանալով Աթեշյանն ամրապնդել է իր դիրքերը

© AravotАрам Атешян
Арам Атешян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Պոլսո հայոց կաթողիկոսության փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը չպետք է ժամանի Հայաստան։ Այս կարգախոսով կազմակերպված ստորագրահավաքին մասնակցում են ԱԺ տասնյակ պատգամավորներ ու մեծաթիվ քաղաքացիներ։ Ստորագրահավաքին դեռ չի միացել, սակայն Աթեշյանի դրսևորած վարքին դեմ է նաև «Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանը։

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Գոհար Սարգսյան. ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանն արդեն մի քանի տարի է` ճանաչում է Արամ Աթեշյանին։ Ականատես է եղել որոշ դրվագների, երբ Աթեշյանը թուրքական իշխանությունից կախում ունեցող դիրքորոշում է դրսևորել։ Սակայն Աթեշյանի` Էրդողանին ուղղված նամակը լցրել է նրա համբերության բաժակը։

Արամ Աթեշյանը նամակ էր գրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և քննադատել Գերմանիայի Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը։ Այսօր արդեն Ախոյանը չի հանդուրժում, որ Հռոմի պապի հայաստանյան այցելության ժամանակ ներկա լինի նաև Արամ Աթեշյանը։

«Անհամատեղելի են 1,5 միլիոն հայերի սրբադասման կարգն ու հակահայկական հայտարարությամբ միջոցառումներն իր ներկայությամբ պղծել ցանկացող մարդը։ Պահանջում ենք, որ բոլորը միանան այս նախաձեռնությանը, որ թույլ չտան նրա մուտքը Հայաստան։ Նա անհարմար դրության մեջ է դնում նաև մեր կաթողիկոսին»,-ասաց Արագած Ախոյանը։

© Sputnik / Gohar Sargsyan Վահե Էնֆիաջյանն ու Արագած Ախոյանը
Арагац ахоян, Людмила Саргсян и Ваге Энфиаджян - Sputnik Արմենիա
Վահե Էնֆիաջյանն ու Արագած Ախոյանը

Նա տեղեկացրեց, որ հենց այսօր Պոլսում ևս ստորագրահավաք է անցկացվում նույն հարցով։ Նա միաժամանակ ընդգծեց, որ Աթեշյանի հետ բիզնեսով զբաղվող մի խումբ մեծահարուստ հայերը նրանց թվում չեն։

«Թող գնա ու իր առևտրով զբաղվի։ Գիտեմ, որ նա անտիկվար իրեր ունի, որոնց առևտրով է զբաղվում։ Խոսքս նաև քաղաքական առևտրի մասին է»,- ասաց Ախոյանը։

ԱԺ մեկ այլ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ ավելացրեց, որ Աթեշյանը խոշոր բիզնեսով է զբաղվում նաև Թուրքիայի տարածքից դուրս։

«Հենց թուրքական մամուլն է հրապարակել, որ նա սեփականություններ ունի Եվրոպայում»,-ասաց նա։

Բանախոսները միակարծիք են` Աթեշյանի նամակը նրա հանդեպ բռնաճնշումների հետևանք չէ։ Քանի որ թուրքական իշխանության կողմից է ստացել պաշտոնը, ամեն կերպ պետք է նաև պահպանի այն։

«Ինչն էր նրան ստիպել անել դա, եթե ոչ հաճոյանալը, իր այսօրվա կարգավիճակը երկարաձգելը, որովհետև վաղուց արդեն պետք է նոր ընտրություններ կայանային։ Չէ՞ որ նա փոխանորդ է, ընտրված պատրիարք չէ։ Իշխանությունների հետ բարիդրացիական հարաբերություններ պահպանելով` կարող է երկարաձգել պաշտոնավարումը»,- ասաց Արագած Ախոյանը։

«Ակոս» թերթի նախկին աշխատակից Տիրան Լոքմագյոզյանն էլ այլ կարծիքի է։ Նա համոզված է, որ Աթեշյանին տրվել է պատրաստի տեքստ, ու ստիպել են, որ ստորագրի։

«Թուրքիայում առհասարակ հայ համայնքի նկատմամբ ճնշումներ կան։ Թե ինչ վտանգներ կան հայ համայնքի նկատմամբ, հանգիստ կարող եմ տալ Հրանտ Դինքի անունը, Սևակ Բալըքչըն, ով սպանվեց ապրիլի 24-ին։ Այդ օրինակները բազմաթիվ են։ 1915 թվականից հետո հայերի կարգավիճակը մեծ հաշվով չի փոխվել»,- ասաց Լոքմագյոզյանը։

© Sputnik / Gohar Sargsyan Տիրան Լոքմագյոզյան
Тюрколог, член армянской общины Стамбула Тиран Локмагезян - Sputnik Արմենիա
Տիրան Լոքմագյոզյան

Նա ավելացրեց, որ պոլսահայության շրջանում միայն Աթեշյանը չէ, որ նման հայտարարություն է արել։ Կան նաև բազմաթիվ դեպքեր, որոնք մնացել են համայնքի սահմանների ներսում։ Ինչ վերաբերում է Աթեշյանի կողմից հայոց ցեղասպանության փաստը ժխտելուն, Լոքմագյոզյանը հավանական չի համարում, քանի որ Աթեշյանն ինքը ծնվել է մի ընտանիքում, որը նույնպես անցել էր ցեղասպանության միջով։

«Նա չի կարող չընդունել, որ մեկուկես միլիոն հայ է սպանվել, հատկապես այն պատճառով, որ նրա ընտանիքում էլ կան անդամներ, որոնք բռնի մուսուլմանացվել են, այսօր էլ ապրում են անատոլիական տարածքներում»,-ասաց նա։

Աթեշյանն էլ տևական ժամանակ հայերեն չի խոսել։ Լեզուն սովորել է Ստամբուլ գնալով։ Մեր զրուցակիցը հաստատեց` արքեպիսկոպոսը պետք է ամուր կեցվածք ընդուներ, բայց «գուցե նրան խանգարել է իր անձի հանդեպ վտանգի սպառնալիքը»։

Արամ Աթեշյանի` Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակում մասնավորապես գրված էր. «Առաջին համաշխարհային պատերազմի ողբերգական ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Գերմանիայի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումը մեր ազգի շրջանում խոր կսկիծ է առաջացրել: Որպես Թուրքիայի հայ համայնք՝ մենք կիսում ենք այս վիշտը և, որպես մեր սրտանց և անկեղծ զգացումների արտահայտում, այդ մասին Ձերդ գերազանցությանը հայտնում…»։

Լրահոս
0