00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանը`նոր տնտեսական իրողության շեմից դուրս

© Sputnik / Nelli Danielyan Тигран Саркисян и Ваче Габриелян
Тигран Саркисян и Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ավելի քան 4000 մասնակից` աշխարհի 130 երկրից, որոնցից միայն մեկը`Հայաստանից։ 230 նախարար, մեկը` Հայաստանից։ 1300 ընկերություն, Հայաստանից` ոչ մեկը։ Այսպիսին էր Հայաստանի մասնակցությունը հունիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում կայացած Միջազգային տնտեսական համաժողովին։

Նելլի Դանիելյան, Sputnik.

Հավակնություններ` առանց ներկայության

Սանկտ Պետերբուրգի Միջազգային տնտեսական` այս տարվա համաժողովում Հայաստանի Հանրապետության միակ մասնակից, ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կարևորեց մեր երկրի ներկայությունը համաժողովում։ Նրա խոսքով` «Ռուսական Դավոսում» այս տարի մեծ է հատկապես արևմտյան մասնակիցների թիվը։

«Եվ, քանի որ Հայաստանը ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև կամուրջ դառնալու հավակնություն ունի, մեզ համար «չափազանց կարևոր է նման հարթակներում լինելն ու քննարկումներին մասնակցելը»,– ասաց նախարարը։

Համաժողովի պաշտոնական օրակարգով նախատեսված չէր, որ Հայաստանն այս հարթակում ներկայացնող միակ մասնակից Վաչե Գաբրիելյանը պետք է ելույթ կամ գործնական հանդիպում ունենա համաժողովում ներկայացված ընկերությունների ու երկրների ներկայացուցիչների հետ։

Տիգրան Սարգսյան. Հայաստանը քայլ առ քայլ մտնում է ԵԱՏՄ շուկա - Sputnik Արմենիա
Տիգրան Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

Հայաստանի բիզնես ոլորտը համաժողովում ընդհանրապես ներկայացված չէր։

Փոխարենը ներկա էր հույսը, որ ապագա համաժողովներում Հայաստանի գոնե այնպիսի հավակնոտ ոլորտը, ինչպիսին տեղեկատվական տեխնոլոգիաներն են, ինչ-որ կերպ ներկայացված կլինի։

Բայց դա ապագայում։ Իսկ այս տարի մեր երկիրը, փաստորեն, կա՛մ ներկայացնելու բան չունի, կա՛մ, գուցե, կարիք չունի։

Ձեռք մեկնելու սպասումով

Պետերբուրգյան համաժողովը մասնակից երկրների ու կազմակերպությունների հանդիպման ու համագործակցության յուրօրինակ հարթակ է։ Այստեղ, համաժողովի հիմնական առաքելության համաձայն, պետք է վերանան գործնական կապերին խոչընդոտող բոլոր տնտեսական ու քաղաքական սահմաններն ու արգելքները։ Հենց այդ հույսով են ամեն տարի Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում հավաքվում հարյուրավոր երկրների քաղաքական ու տնտեսական էլիտայի ներկայացուցիչները։ Նրանք ներկայացնում են իրենց առաջարկներն ու սպասում համագործակցության նպատակով իրենց մեկնող ձեռքերին։

Ո՞ւմ ձեռք մեկնեց ու ո՞ւմ մեկնած ձեռքն ընդունեց մեր երկիրը։ Հարցն այս դեպքում հռետորական է։ Համենայն դեպս, համաժողովի օրերին ստորագրված 332 փաստաթղթից որևէ մեկի տակ Հայաստանի ստորագրությունը չդրվեց։

Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Վաչե Գաբրիելյան. «Ապագա համաժողովներում ներկայացված կլինի նաև Հայաստանի ՏՏ ոլորտը»

Անշուշտ, պետերբուրգյան հարթակն օգտագործվեց նաև քաղաքական հայտարարությունների ու քաղաքական հետագա ուղիների կանխորոշման նպատակով, բայց աշխարհի քաղաքական հզոր խաղացողների շարքում ևս Հայաստանը չերևաց։

2016թ.-ի հունիսի 16-18-ը Սանկտ Պետերբուրգում անցած տնտեսական համաժողովն արդեն 20-րդ էր` 1997թ.-ից ի վեր և կրում էր «Նոր տնտեսական իրողության շեմին» խորագիրը։

Իսկ թե որ երկիրն ու ինչ կարգավիճակով ներս կմտնի նոր տնտեսական իրողության շեմից, որոշ առումով կանխորոշվելու է նաև այս համաժողովում ունեցած մասնակցությամբ։

Լրահոս
0