00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը դատարան են գնում Էրոս Ռամազոտիի համերգի տոմսերով

© Forpostart ProductionЭрос Рамазотти
Эрос Рамазотти - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Էրոս Ռամազոտիի համերգը չկայացավ, իսկ վաճառված տոմսերի գումարները չվերադարձվեցին։ Այսօր արդեն սպառողների իրավունքները պաշտպանելու համար դատական հայց է պատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Էրոս Ռամազոտիի համերգը չեղյալ հայտարարվեց ապրիլի 26-ին։ Այդ օրից ի վեր տոմսեր գնած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց գումարները։ Նրանցից մեկը Գայանե Դեմիրչյանն է։ Նա 60 հազար դրամով 4 տոմս է գնել։ Ինչ անում է, չի կարողանում իր վճարած գումարի տերը դառնալ։ Իսկ համերգը կազմակերպող ընկերությունն էլ միշտ նույն պատասխանն է տվել։

«Նրանք ասում են` այս պահին գումար չունենք տալու, քանի որ գովազդի ու դահլիճի վրա մեծ ծախսեր ենք արել»,-ասաց նա։

Տուժածի խոսքով` չկայացած համերգի կազմակերպիչները` «Ֆորպոստարտ» ընկերության աշխատակիցները խոստացել էին գումարները վերադարձնել մայիսի 26-ից հունիսի 26-ն ընկած ժամանակահատվածում։ Մինչև օրս ոչ մի տեղաշարժ չկա։ Տուժող լինելուց բացի, Գայանե Դեմիրչյանը նաև փաստաբան է։ Որոշել է հանձն առնել այս գործն ու դիմել դատարան` պաշտպանելով նաև մյուսների շահերը։ Այս գործընթացը նա անելու է անվճար։

«Ինձ դիմելու համար քաղաքացիները 2 օր ժամանակ ունեն։ Պետք է ներկայացնեն իրենց անձնագրի և գնած տոմսերի պատճենները։ Յուրաքանչյուրը պետք է պատրաստ լինի վճարել իր գնած տոմսի 2 տոկոսի չափով պետական տուրք. սա օրենսգրքով նախատեսված դատական կանոն է։ Եթե դատարանում գործն ավարտվի հաղթանակով, այդ դեպքում պետական տուրքերը կվերադարձվեն»,-ասաց Դեմիրչյանը։

© Sputnik / Gohar Sargsyan Գայանե Դեմիրչյանն ու Բաբկեն Պիպոյանը
Гаяне Демирчян и Бабкен Пипоян - Sputnik Արմենիա
Գայանե Դեմիրչյանն ու Բաբկեն Պիպոյանը

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանն էլ ավելացրեց` քաղաքացիները կարող են միանալ «Էրոս Ռամազոտի համերգի տոմսերի վերադարձ» ֆեյսբուքյան էջին կամ զանգահարել 010 430-930 հեռախոսահամարով։

«Եթե անհատական չմիանան, որևէ մեկն իրավասու չէ նրանց փոխարեն պայքարել իրավունքների պաշտպանության համար։ Ավելի քան 40 մարդ է այս պահին միացել։ Խնդիրը միայն այս դեպքը չէ։ Սա պետք է դառնա նախադեպ։ Ինստիտուցիոնալ լծակ պետք է լինի գործադիր իշխանության կողմից։ Բայց այս ամենից զատ, մարդիկ իրենք չպետք է վստահեն նման ընկերություններին»,- ասաց Բաբկեն Պիպոյանը։

Մարտի 30-ին հայտարարվել էր, որ Էրոս Ռամազոտիի` 2015-2016 թվականների համաշխարհային համերգի շրջագայության կազմակերպիչ «Trient Music SRL» ընկերությունը չեղարկել է երգչի համերգները Էստոնիայում, Ռուսաստանում և Հայաստանում։

Ընկերությունը պատճառաբանել էր, թե համերգները դադարեցվել են այդ երկրներում համերգային շրջագայությունների կազմակերպիչ «Global communications» ընկերության` պայմանագրային պարտավորությունները խախտելու պատճառով։ Ըստ ստացված տեղեկությունների` հայաստանյան կազմակերպիչը դատական հայց է ներկայացրել նշյալ ընկերության դեմ։

Բաբկեն Պիպոյանն ու Գայանե Դեմիրչյանը լիահույս են, որ արդարադատության համակարգում կգործի արդարությունը, սպառողների իրավունքներն էլ կվերականգնվեն։ Բանախոսների վստահեցմամբ` օրենքը սպառողների կողմն է։

Լրահոս
0