00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տիգրան Ավինյան
«Ձեր ակնջները կտեսնեք, իշխանություն չեք տեսնի». Ավինյանը` ավագանու ընդդիմադիր անդամին
17:10
3 ր
Գեղամ Մանուկյան
Թող ՔՊ-ն ասի, որ Թուրքիան և Արևմուտքն էին եզդիներին ցեղասպանող ահաբեկիչների թիկունքին. Գեղամ Մանուկյան
17:14
2 ր
Հակոբ Ասլանյան
Երիտասարդն անցել է բոլոր սահմանները և օրենքի առջև պետք է պատասխան տա. Հակոբ Ասլանյան
17:16
1 ր
Աշոտ Հարությունյան
Տնկեցին ինտենսիվ այգիներ, տացան քրեական գործերի բարձր բերք. Աշոտ Հարությունյան
17:18
6 ր
Մեհդի Սոբհանի
Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը․ Մեհդի Սոբհանի
17:25
12 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հռոմի պապը հենց ոտքը դրեց ինքնաթիռ, դուրս ենք գալու հրապարակ

© Sputnik / Asatur YesayantsТакси
Такси - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանյան անհատ տաքսիստները համբերատար կսպասեն մինչև Հռոմի պապը հեռանա Հայաստանից, ապա դուրս կգան Հանրապետության հրապարակ, կպատռեն իրենց լիցենզիաներն ու գործադուլ կհայտարարեն

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի — Sputnik. Երևանյան տաքսիստները զայրացած են տաքսի ծառայության ոլորտում ձևավորված անհավասար մրցակցային դաշտից։ Այս մասին տաքսու վարորդերի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ղեկավարներն այսօր հայտարարեցին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Տաքսիստների զայրույթի հերթական պատճառն այս անգամ հայաստանյան շուկա մուտք գործող նոր ցանցային տաքսի-ծառայության մասին տեղեկություններն են։

«Հռոմի պապը հենց ոտքը դրեց ինքնաթիռ, դուրս ենք գալու հրապարակ, մեր լիցենզիաները հետ ենք հանձնելու, եթե Յանդեքսն է պետք, թող գա աշխատի»,- ասում են տաքսիստների պաշտպանությամբ զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչները։

Հայաստանյան ավտոփոխադրումների շուկայում նոր ընկերություն հայտնվելու վերաբերյալ լուրերը հայ տաքսիստներին անհանգստացնում են հիմնականում անհավասար մրցակցության ու դրա արդյունքում իրենց ապրուստի միակ միջոցը կորցնելու տեսակետից, քանի որ, ըստ բանախոսների, ցանցային ծառայությունների հետ աշխատող ավտոմեքենաները պատշաճ կարգով չեն գրանցվում ու տաքսի ծառայություն մատուցելու համար լիցենզիա չեն ստանում։ Փոխարենը ունեն հզոր տերեր կամ հովանավորներ, որոնց շնորհիվ ոչ մի պատասխանատվության չեն ենթարկվում։

«Ո՛չ տարբերանշան ունեն, ո՛չ տաքսու մեքենայի շախմատաձև նշան, աշխատում են միայն հեռախոսի զանգով»,- ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյան` նշելով, որ Երևանում գործում է նաև ոչ ցանցային մեկ այլ տաքսի ծառայություն, որը նույնպես աշխատում է առանց արտոնագրի, բայց անարգել, քանի որ պատկանում է Տրանսպորտի և կապի նախարարին։

© Sputnik / Asatur YesayantsՏիգրան Հովհաննիսյան
Председатель Лиги защиты водителей Тигран Ованнисян - Sputnik Արմենիա
Տիգրան Հովհաննիսյան

Միաժամանակ, հայ տաքսիստները վստահ են, որ նոր ընկերությունը հայկական շուկա է մուտք գործում ազատ մրցակցության օրենքները խախտելով, մասնավորապես` դեմպինգ իրականացնելով. նախապես հայտարարում է ինքնարժեքից ցածր գին և դրանով իսկ դաշտից հանում բոլոր մրցակիցներին։

«Գալիս է բոլորին վերացնելու, դաշտը մոնոպոլիզացնելու»,- իր մտավախությունն է հայտնում Տիգրան Հովհաննիսյանը։

«Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» ՀԿ-ի նախագահ Պողոս Օղլուկյանն էլ վստահեցնում է, որ Հայաստանում այսօր արդեն գործող ցանցային տաքսի ծառայություններն աշխատում են առանց պետությանը հարկ վճարելու, ու մինչ իրենք փորձում էին ոլորտի պատասխանատուների հետ քննարկել ու լուծել հավասար մրցակցության հարցը, պարզվեց, որ Հայաստան է գալիս նոր ընկերություն, որն արդեն իսկ տարածված լուրերի համաձայն` կիսով չափ էժան սակագին է խոստանում հայաստանցի ուղևորներին։

Սովորական տաքսիների հետ մրցակցում են ցանցային տաքսիները, այդ մասին` այստեղ>>

Լրահոս
0