00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաց լեզվի վիճակը Հայաստանում

© Sputnik / Aram Nersesyan Видеомост:"Русский язык – традиционный выбор Евразии"
Видеомост:Русский язык – традиционный выбор Евразии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում ռուսաց լեզուն բավական լավ վիճակում է, կարծում են փորձագետները, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր նրան աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի-Sputnik. Հայաստանն ամեն կերպ աջակցում է կրթական հաստատություններում ռուսաց լեզվի ուսուցմանը, ասաց Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանը «Ռուսաց լեզու. Եվրասիայի ավանդական ընտրությունը» թեմայով Մոսկվա-Քիշնև-Երևան տեսակամրջի ժամանակ։

«Հայաստանում ռուսաց լեզվին կարևոր դեր է հատկացվում։ Պետությունը մեծ նշանակություն է տալիս դրա ուսուցմանը, մասնավորապես` մանկապարտեզներում, դպրոցներում, համալսարաններում»,- ասաց Բաբուխանյանը։

Նա նշեց, որ երկրում գործում է Ռուս-հայկական համալսարան, Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղ և մի շարք այլ ռուսական բուհեր։

© Sputnik / Aram Nersesyan Հայկ Բաբուխանյան
Айк Бабуханян  - Sputnik Արմենիա
Հայկ Բաբուխանյան

Երկրում հրատարակվում են թերթեր ռուսերեն լեզվով, որոնք մասամբ ֆինանսավորվում են պետության կողմից, հեռուստատեսությամբ ցուցադրվում են ռուսերեն ֆիլմեր և հաղորդումներ։

Մեծ ուշադրություն է հատկացվում թատրոնին և մշակույթին։ Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում բեմադրվում են հայ և ռուս հեղինակների ներկայացումներ ռուսերեն լեզվով։

Բաբուխանյանի խոսքով` պետությունը կարևոր տեղ է տալիս ռուսաց լեզվին, քանի որ կարծում է, որ դա անհրաժեշտ է ոչ միայն գիտական և կրթական տեսանկյունից, այլև Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերություններին աջակցության առումով։

Բաբուխանյանը կարծում է, որ Ռուսաստանը կարող է օգտագործել արևմտյան կառույցների փորձը, որոնք տարբեր երկրներում ակտիվորեն աջակցում են անգլերեն լեզվի զարգացմանը, այդ թվում` Հայաստանում։

Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի պրոռեկտոր Պարգև Ավետիսյանը նշեց, որ Հայաստանում գործում են ՌԴ պետական կրթական չափանիշներով շուրջ 10 դպրոց, կա 200 հայկական դպրոց` ռուսաց լեզվի խորացված դասավանդմամբ, և դա միայն Երևանում։

Երևանի պետական համալսարանը, ՌՀՀ-ն, Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը, Երևանի մանկավարժական համալսարանը ոչ միայն նպաստում են ռուսաց լեզվի տարածմանը, այլև հետազոտական աշխատանք են իրականացնում։

© Sputnik / Aram Nersesyan Պարգև Ավետիսյան
Паргев Аветисян - Sputnik Արմենիա
Պարգև Ավետիսյան

«Հայաստանում ռուսաց լեզվի հետ ամեն ինչ միշտ կարգին է եղել»,- ասաց Ավետիսյանը։

Նրա խոսքով` ՌՀՀ-ն հենց նման առաքելություն է կատարում` զբաղվելով ոչ միայն լեզվի տարածմամբ, այլև ակադեմիական մակարդակում դրա ուսումնասիրմամբ։

Համալսարանի բազայի հիման վրա պատրաստվել է ավելի քան 3,5 հազար ուսուցիչ ողջ Հայաստանից։

Ավետիսյանը նշեց, որ ռուսաց լեզուն կշարունակի մնալ Եվրասիայի քաղաքական և մշակութային բաղադրիչը, սակայն անհրաժեշտ է ակտիվացնել նրան աջակցությունը։

Նրա խոսքով` ԵՏՄ-ում պետք է ստեղծել մարմիններ, որոնք պատասխանատու են լեզվական քաղաքականության համար, պետք են հատուկ ծրագրեր, կոնկրետ քայլեր ռուսաց լեզվին աջակցելու համար։

«Միջազգային հումանիտար զարգացում» ՀԿ-ի նախագահ Արման Ղուկասյանը նշեց, որ ողջ պատմության ընթացքում ռուսաց լեզուն երեք կարևոր գործառույթ է կատարել։

«Այն կատարել է համախմբող, մոբիլիզացնող և գործառութային դեր։ Համախմբող դերը դրսևորվել է խորհրդային տարիներին, երբ գործել են անդրազգային գիտատեխնիկական ինստիտուտները։ Դրանց շնորհիվ էլ իրագործվել է նրա պոտենցիալը, որի ժառանգորդներն ենք մենք այսօր»,- ասաց Ղուկասյանը։

© Sputnik / Aram Nersesyan Արման Ղուկասյան
Арман Гукасян - Sputnik Արմենիա
Արման Ղուկասյան

Մոբիլիզացնող դերը պետք է դրսևորվի ԵՏՄ-ում, որը հիանալի հնարավորություն կտա վերստեղծել այդ գիտատեխնիկական պոտենցիալը։

Ղուկասյանի խոսքով` Հայաստանում ռուսաց լեզվի տարածման կարևորագույն կենտրոններից մեկը Ռուս-հայկական համալսարանն է։ Նա նշեց, որ հայկական գրադարանների և գիտական կենտրոնների գրքային ֆոնդերը հիմնականում «ռուսալեզու» են։

Դա հերթական անգամ ընդգծում է Հայաստանի համար ռուսաց լեզվի կարևոր դերը։

Լրահոս
0