00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի անվտանգության ֆինանսական բարձիկը ծանր ժամանակներ է ապրում

© Sputnik / Asatur YesayantsПамятник армянскому драму напротив здания Центробанка
Памятник армянскому драму напротив здания Центробанка - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դրամական փոխանցումների հոսքը Հայաստան շարունակում է կրճատվել։ Քանի որ փոխանցումների 80 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին, որի տնտեսությունը բարդ իրավիճակում է հայտնվել, դա անդրադառնում է նաև Հայաստանի վրա։ Հատկապես զգալի են փոփոխությունները հայերի համար, որոնք արտագնա աշխատանքի են մեկնել Ռուսաստան

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Հայաստանի բնակչության որոշակի հատվածն ապրում է փոխանցումների հաշվին, որոնք ստացվում են Ռուսաստանից։ Սակայն ճգնաժամը, նավթի գների անկումը, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները կտրուկ փոխել են իրավիճակը։ Դա հանգեցրել է լուրջ փոփոխությունների Հայաստանի ռազմավարական գործընկերոջ տնտեսությունում, այդ թվում` ռուբլու սրընթաց արժեզրկման։

Ինչպես էին գոյատևում Հայաստանում

Շատերը Հայաստանում հիշում են, թե ինչպես 2014թ.-ին տնտեսական անկայունության պատճառով Ռուսաստանում ռուբլին բառացիորեն մեկ օրում արժեզրկվեց` հարվածելով ոչ միայն ռուսաստանցիների գրպանին, այլև Ռուսաստանում բնակվող հայերի։

«Հայրս աշխատում է Մոսկվայում։ Նա մեզ միշտ փող էր ուղարկում, և դա մեզ բավականացնում էր, իսկ ճգնաժամից և ռուբլու արժեզրկումից հետո ռուսական արժույթը դրամի վերածելիս մենք կրկնակի քիչ դրամ էինք ստանում։ Ապրելը դժվարացավ, և ես սկսեցի աշխատել որպես մատուցողուհի», — պատմեց հայկական բուհերից մեկի ուսանողուհի Աստղիկ Կիրակոսյանը։

Աստղիկը ծնվել է Հայաստանում, բայց մանկությունն անցկացրել է Մոսկվայում։ Երբ հարց է ծագել` որտեղ ընդունվել բուհ` Ռուսաստանում, թե Հայաստանում, հայրենասիրության զգացումը հաղթել է, և աղջիկը մոր հետ վերադարձել է հայրենիք։ Աստղիկի հայրը որոշել է շարունակել արտերկրում սկսած գործը, սակայն ճգնաժամը թակել է նաև նրա դուռը։

Спад торговли - Sputnik Արմենիա
Հայաստանի տնտեսություն. այսպես միայն ժամանակ ենք ձգում

«Շատ դժվար էր հոգալ ամենօրյա ծախսերը։ Հետո էլ հայրիկին խղճում էինք, նա շատ էր աշխատում, բայց գրոշներ էր ստանում»,- հիշում է աղջիկը։

Նման պատմություններ կարելի է լսել շատ ընտանիքներում, որտեղ տղամարդիկ արտագնա աշխատանքի են մեկնել։ 

Երբ թվերը խոսուն են

Ինչպես հայտնի է, Ռուսաստանը Հայաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերն է, և երկար տարիներ դրամական փոխանցումների ավելի քան 70 տոկոսը բաժին է ընկել մեր երկրի ռազմավարական գործընկերոջը։

Վերջին երեք տարիների ընթացքում դեպի Հայաստան դրամական փոխանցումների մաքուր հոսքը կրճատվել է 62 տոկոսով։ Ճգնաժամից առաջ` 2013թ.-ին, այն կազմել էր 1,425 մլրդ դոլար, իսկ արդեն 2015թ.-ին կրճատվել էր 62 տոկոսով կամ 534 մլրդ դոլարով ու կազմել 891 մլն դոլար։

Նույնը նկատվում է նաև Ռուսաստանից փոխանցումների դեպքում։ Եթե 2013թ.-ին Ռուսաստանից դրամական փոխանցումները կազմել են 1,606 մլրդ դոլար, ապա արդեն 2015թ.-ին դրանք կրճատվել են 57 տոկոսով` կազմելով 915,9 մլն դոլար։

2015թ.-ի տվյալները հաստատում են, որ չնայած ճգնաժամին` Ռուսաստանը շարունակում է առաջատար դիրքեր գրավել փոխանցումների ցուցանիշով։ Այսպես` եթե 2015թ.-ին դեպի Հայաստան բանկային համակարգով փոխանցվել է 1,208 մլրդ դոլար, ապա Ռուսաստանից փոխանցումների ցուցանիշը կազմել է ընդհանուր գումարի 75 տոկոսը կամ 915,9 մլն դոլար։

Փորձագետները պնդում են, որ ամենից առաջ դեպի Հայաստան դրամական հոսքերի կրճատումը պայմանավորված է նավթի գների անկմամբ, Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներով և որպես հետևանք` երկրի տնտեսության ճգնաժամով։

«Եվս մեկ առանցքային գործոնն այն է, որ ռուբլու արժեզրկման հետևանքով շատերի համար ձեռնտու չէր Ռուսաստանից Հայաստան գումար ուղարկելը։ Մեր հայրենակիցները սկսեցին Ռուսաստան կանչել նաև իրենց ազգականներին, որոնցից շատերն ընտանիքներով տեղափոխվեցին ՌԴ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը։

Փոխանցումների կրճատման միտում նկատվել է նաև 2016թ.-ի առաջին չորս ամիսներին։ Ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա հունվար-ապրիլին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆիզիկական անձանց դրամական փոխանցումները կրճատվել են 2,5 տոկոսով` կազմելով 377,7 մլն դոլար։
Վերջին շրջանում նկատվում է Հայաստանից Ռուսաստան փոխանցումների ավելացման միտում։ Սակայն այդ հարցի վերաբերյալ ստույգ հետազոտություններ չկան։

Тигран Саркисян и Ваче Габриелян - Sputnik Արմենիա
Հայաստանը`նոր տնտեսական իրողության շեմից դուրս

Խաչատրյանի կարծիքով` վերջին շրջանում նկատվում է ռուբլու ամրապնդման միտում, ինչը պետք է որ հանգեցնի դեպի Հայաստան դրամական փոխանցումների աճի։

Հայաստանի էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը չի կասկածում, որ Ռուսաստանում ճգնաժամն ազդել է մեր երկրի տնտեսության վրա։ Չէ՞ որ հսկայական ռուսական շուկայի հետ մենք կապված ենք սերտ առևտրատնտեսական կապերով։

Միաժամանակ փոխնախարարը կարծում է, որ Ռուսաստանում տեղի ունեցածը միշտ չէ, որ հայելային արտացոլում է գտնում Ռուսաստանում, ռուսական տնտեսության անկումը միշտ չէ, որ անմիջականորեն արտացոլվում է մեր երկրում, չէ՞ որ Հայաստանը սերտ առևտրային հարաբերություններ ունի նաև այլ երկրների հետ։

«2015-15թթ. ռուբլու արժեզրկման հետևանքով արտահանումը Հայաստանից Ռուսաստան կրճատվել է, փոխարենն աճել է արտահանումն այլ երկրներ, մասնավորապես արաբական աշխարհի երկրներ և Չինաստան»,- ասաց Մելքոնյանը։

Նրա խոսքով` հայկական բիզնեսը կարող է արագ ադապտացվել ստեղծված պայմաններին։

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառությունը կազմում է 1,5 մլրդ դոլար, ինչը Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30 տոկոսն է։ Համատեղ նախագծեր են իրականացվում էներգետիկայի, հաղորդակցության, երկաթուղային հաղորդակցության, լեռնահանքային արդյունաբերության ոլորտներում։

Լրահոս
0