Մոսկվայի քաղաքային դատարանը կքննի Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել մեդիապահոցЛевон Айрапетян
Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մոսկվայի քաղաքային դատարանը հաջորդ շաբաթ կքննի գործարար Հայրապետյանի փաստաբանների բողոքը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի-Sputnik. Մոսկվայի քաղաքային դատարանը հաջորդ չորեքշաբթի կստուգի ձեռներեց և «Սոբեսեդնիկ» հրատարակչության տնօրեն Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը, ով դատապարտվել է չորս տարվա ազատազրկման Բաշկիրիայի նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար շորթելու մեղադրանքով։

Փաստաբանները պահանջում են չեղյալ հայտարարել վճիռը և արդարացնել իրենց պաշտպանյալին։

Армянской бизнесмен Левон Айрапетян - Sputnik Արմենիա
Ռուսական դատարանը կքննի Լևոն Հայրապետյանի դատավճռի օրինականությունը

2014-ի հուլիսի 24-ին գործարար Լևոն Հայրապետյանին, որին կասկածում են հափշտակումների և «Բաշնեֆտի» բաժնետոմսերի ապօրինի օրինականացման մեջ, ՌԴ Քննչական կոմիտեն մեղադրանք ներկայացվեց ՌԴ ՔՕ 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով: Ըստ իրավապահ մարմիններին մոտ աղբյուրի, յուրացումն այս գործում միջնորդական պարգևավճարն է, որը Հայրապետյանը ստացել է «ԱՖԿ Սիստեմա»-ին բաշկիրյան նավթային բաժնեմասերի վաճառքի գործարքից: Որպես հիմնական կասկածյալ անցնում էր Բաշկիրիայի նախկին նախագահի որդին՝ Ուրալ Ռահիմովը և ԱՖԿ «Սիստեմա» սեփականատեր Եվտուշենկովը, Հայրապետյանն այդ գործում համարվում է նրանց գլխավոր միջնորդը:

Ռախիմովն ու Եվտուշենկովը ազատ արձակվեցին, Հայրապետյանը, սակայն, մնաց կալանքի տակ: Նրան մեղադրեցին ցմահ ազատազրկման դատապարտված սենատոր Իզմեստևի մայրից որդու դատավճիռը բեկանելու հարցում օգնելու պատրվակով 700 հազար դոլար շորթելու մեջ:

Լրահոս
0