Էլեկտրաէներգիան կէժանանա 2 դրամով ու կթանկանա 4-ով

© Sputnik / Марина Лысцева /  / Անցնել մեդիապահոցЛампы
Лампы - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գազի սակագնի էժանացումից հետո օգոստոսի 1-ից կէժանանա նաև էլեկտրաէներգիայի սակագինը, բայց` ընդամենը 2 դրամով։ Իսկ որոշ սպառողների համար էլեկտրաէներգիան ոչ թե կէժանանա, այլ կթանկանա 4 դրամով

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀԾԿՀ-ն հունիսի 24-ին նախանշված նիստում կհաստատի էլեկտրաէներգիայի նոր, ավելի էժան սակագինը։ Հանձնաժողովի կայքում հրապարակված որոշման նախագծի համաձայն` բնակչությունն օգոստոսի 1-ից ցերեկային ժամերին սպառած 1 ԿՎտ/ժ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարի 46.2, իսկ գիշերային ժամերին` 36.2 դրամ։

Այլ կերպ ասած` սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի 1ԿՎտ-ը կէժանանա ընդամենը 2 դրամով։

Բայց որոշ սպառողների համար այս 2 դրամանոց էժանացումը, հակառակը, նույնիսկ որպես թանկացում կընկալվի։

© Sputnik / Асатур ЕсаянцԷլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները
Протест против подорожания электроэнергии на площади Свободы - Sputnik Արմենիա
Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող ցուցարարները

Բանն այն է, որ մեկ տարի առաջ, երբ էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացավ 7 դրամով, հասարակության զանգվածային բողոքների արդյունքում կառավարությունն ու ՀԷՑ-ի նոր սեփականատերը որոշեցին սուբսիդավորել մինչև 500 կՎտ/ժ սպառում ունեցող բաժանորդների ավելացած ծախսերը։ Այսինքն` այս բաժանորդների համար անցնող տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի սակագինը շարունակեց մնալ նույնը` ցերեկը`31.85, գիշերը`41.85 դրամ։

Իսկ այժմ, փաստորեն, թեև ՀԾԿՀ-ն էժանացնում է էլեկտրաէներգիայի սակագինը, բայց այս սպառողների կողմից դա, ըստ էության, 5 դրամանոց թանկացում է ընկալվելու, քանի որ ներկայիս գիշերային 31.85 և ցերեկային 41.85 դրամ սակագնի փոխարեն օգոստոսի 1-ից ՀՀ շարքային բազմաթիվ սպառողներ էլեկտրաէներգիայի դիմաց սկսելու են վճարել համապատասխանաբար 36.2 և 46.2 դրամ։

Լրահոս
0