00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:47
0 ր
Կամո Շահինյան
Ես հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ․Շահինյան
17:48
1 ր
Գառնիկ Դանիելյան
Նման խայտառակ, ապօրինի իրավիճակ Հայաստանում դեռ երբեք տեղի չի ունեցել․Դանիելյան
17:50
1 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
Այս պահից սկսած մտածեք հաղթած լինելու մասին․Բագրատ Սրբազան
17:51
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սաֆարյան. «Միջնորդները կարող են ստիպել կողմերին Ղարաբաղի շուրջ բանակցություններ անցկացնել»

© Sputnik / Asatur Yesyants Памятник "Мы-наши горы". Степанакерт. НКР
Памятник Мы-наши горы. Степанакерт. НКР - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը կարծում է, որ համանախագահները կարող են հակամարտության կարգավորման գործընթացը խաղաղ հունով տանել։

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները` ի դեմս Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, կարող են ճնշում գործադրել ղարաբաղյան հակամարտության կողմերի վրա և պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների համար, Sputnik Արմենիային ասաց «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպության ղեկավար Արամ Սաֆարյանը` մեկնաբանելով Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումը։

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը կայացել է հունիսի 20-ին։ Հանդիպման արդյունքում կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասված է, թե կողմերը փոխհամաձայնության են եկել մի շարք հարցերի շուրջ, որոնց լուծումը պայմաններ կստեղծի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց արձանագրելու համար։

Нагорный Карабах. Возвращение к жизни - Sputnik Արմենիա
Մարկեդոնով. Մոսկվան կփորձի հանգցնել Ղարաբաղի թեժացումը
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն` Ֆրանսիան որպես համանախագահող երկրներ, կարող են ճնշում գործադրել կողմերի վրա, որպեսզի հակամարտությունը խաղաղ լուծում ստանա», — ասաց Սաֆարյանը։

Նրա խոսքով` Ռուսաստանի նախագահի հեղինակությունը օգնեց կողմերին, որ շփման գծում վերահսկողություն իրականացնելու արդյունավետ մեթոդներ մշակելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերեն։

«Սա կարևոր հանդիպում էր և նման ձևաչափով առաջին հանդիպումն էր ապրիլյան պատերազմից հետո։ Մեր հասարակությունն ուզում է իմանալ` որքան է տևելու ագրեսիան շփման գծում և արդյո՞ք կան հեռանկարներ հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Սրա հետ են կապված հայ հասարակության սպասումները», — ասաց Սաֆարյանը։

Նա համոզված է, որ ԵԱՀԿ ՄԽ և դեսպան Կասպրչիկի առաքելության շրջանակում վերահսկողության մեթոդների մշակումը հնարավոր է։ Միջադեպերի մոնիտորինգի և հետաքննության մեխանիզմների ներդրումը, քաղաքագետի խոսքով, թույլ կտա ավելի արդյունավետ միջավայր ստեղծել բանակցային գործընթացի համար։

Փորձագետի կարծիքով` համաշխարհային հանրությունը պետք է ավելի շատ ջանքեր գործադրի, որպեսզի ստիպի Ադրբեջանին հրաժարվել խնդրին լուծման ռազմական տարբերակից։

Встреча президентов Армении и Азербайджана Сержа Саргсяна и Ильхама Алиева - Sputnik Արմենիա
Քաղտեխնոլոգ. Սարգսյանը և Ալիևը պատրաստ են իրականացնել Մադրիդյան սկզբունքները
Ղարաբաղյան հակամարտությունը սրվեց ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանը հայտարարեց, որ Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է սկսել, Բաքուն էլ իր հերթին հայտարարեց, որ հայկական կողմն է կրակում Ադրբեջանի ուղղությամբ։ Պաշտոնական տվյալների համաձայն` հակամարտության երկու կողմն էլ զոհեր ունեցան, այդ թվում` խաղաղ բնակիչների շրջանում։

Ապրիլի 5-ին Մոսկվայի աջակցությամբ կողմերը պայմանավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները, սակայն շփման գծում խախտումները շարունակվում են մինչ օրս։ Մայիսի 16-ին Վիեննայում կայացավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի` հակամարտության թեժացումից հետո առաջին հանդիպումը, որին մասնակցեցին նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները։

Սարգսյան-Ալիև հանդիպմանը համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդեցին 1994թ.-ի զինադադարի և 1995թ.-ի զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն ձեռք բերվեց քայլեր ձեռնարկել դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ։

Լրահոս
0