00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Վիրահատական» միջամտությունից հետո աշուղները վերադարձան Գյումրի

© Sputnik / Armenuhi Mkhoyan Скульптуры Дживани и Шерама вернули в Центральный парк Гюмри
Скульптуры Дживани и Шерама вернули в Центральный парк Гюмри - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երկարատև բացակայությունից հետո Շերամն ու Ջիվանին կշարունակեն հսկել Գյումրու Կենտրոնական այգու՝ գյումրեցիների սիրելի «Գորկայի» մուտքն ու ելքը

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Աշուղներ Շերամի ու Ջիվանու արձանների «վիրահատական» գումարների մի մասը «փակվել» է ԱՊՊԱ-ով: Հումորասեր գյումրեցիներն ասում են՝ «լավ է` աշուղներն էլ Հռոմի պապին իրենց աչքով կտեսնին»:

Գյումրիում մարտի 13-ի գիշերը տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տապալված աշուղներ Ջիվանուն և Շերամին նվիրված արձանախումբն արդեն վերականգնված է: Պատահարի հետևանքով գյումրեցի քանդակագործ Արտուշ Պապոյանի աշխատանքը լուրջ վնասներ էր կրել ու դեֆորմացվել:

«Օպել» մակնիշի մեքենան բախվել էր քանդակին և տապալել այն, ինչի հետևանքով արձանները վնասվել էին: Ասում են՝ վարորդն ալկոհոլի ազդեցության տակ է եղել, բայց ոչ այնքան հարվածի ուժգնությունն է եղել արձանների տապալման պատճառը, որքան ոչ ամուր պատվանդանը:

Վերականգնումից հետո արձանների տեսքը չի փոխվել, փոխված է միայն պատվանդանը. ավելի բարձր է: Այսօր տունդարձի ճանապարհին աշուղներն ասես ավելի տոնական, բայց միաժամանակ փոքր-ինչ մտախոհ տեսք ունեին՝ «տեսնես` այս անգամ պատվանդանն ավելի ամու՞ր է»:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Աշուղների արձանները վերականգնվեցին
Скульптуры Дживани и Шерама вернули в Центральный парк Гюмри  - Sputnik Արմենիա
Աշուղների արձանները վերականգնվեցին

«Պատվանդանն այս անգամ ավելի ամուր է»,-վստահեցնում է Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը:

Ի դեպ, արձանախումբը վերականգնել է նույն վարպետը՝ Արտուշ Պապոյանն իր երեք որդիների հետ: Աշխատանքների իրականացման համար գումարի մի մասն է այս պահին փոխանցվել վարպետին՝ այն էլ ԱՊՊԱ-ի կողմից, իսկ մյուս մասի վճարման համար քաղաքապետարանը կդիմի դատարան՝ ՃՏՊ-ի պատճառ դարձած վարորդից գումարի մյուս հատվածը պահանջելու հայցով:

«Ընդհանուր առմամբ պատահարի հետևանքով արձանախմբին պատճառվել է 3 մլն 658 հազար դրամի նյութական վնաս, որից 1 մլն 800 հազար դրամը ապահովագրական ընկերությունը հատուցել է օրենքով սահմանված կարգով, իսկ գումարի տարբերության համար հայց ենք ներկայացնելու դատարան՝ մեղավորից գանձելու պահանջով»,-տեղեկացրեց Գյումրու փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը` նշելով, որ սխալը եղել է պատվանդանի նախագծման ժամանակ՝ ոչ ճիշտ հաշվարկների պատճառով:

© Sputnik / Armenuhi Mkhoyan Աշուղների արձանները վերականգնվեցին
Скульптуры Дживани и Шерама вернули в Центральный парк Гюмри  - Sputnik Արմենիա
Աշուղների արձանները վերականգնվեցին

Վերականգնման աշխատանքը բավական աշխատատար ու շատ ավելի դժվար է, քան նոր արձանի ստեղծումը. պոկվել էին արձանների ձեռքերն ու ոտքերը, դեֆորմացվել` արձաններից մեկի գլուխն ու մարմնի մյուս հատվածները, խախտվել էր ընդհանուր ներքին կառուցվածքը:

Արտուշ Պապոյանը ևս վստահեցրեց, որ նմանատիպ խնդիր չէր լինի, եթե պատվանդանն ավելի ճիշտ նախագծված լիներ: Այսօր արդեն այն համապատասխանում է ստանդարտին, մնում է միայն, որ արձանները, ինչպես ասում են, «շառից-փորձանքից հեռու լինեն»:

Լրահոս
0