Ռոնալդուն միկրոֆոնը խլել է լրագրողի ձեռքից և նետել լիճը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Լրագրողը բարկացրել է Պորտուգալիայի ֆուտբոլի հավաքականի կապիտան Քրիշտիանու Ռոնալդուին, նա էլ միկրոֆոնը խլել է լրագրողի ձեռքից ու նետել լիճը

Միջադեպը տեղի է ունեցել Լիոնի մարզաբազայում Պորտուգալիայի հավաքականի հետ զբոսանքի ժամանակ։ Ինչպես հայտնում է RT հեռուստաընկերությունը, լրագրողը Correio da Manhã պորտուգալական պարբերականի թղթակիցներից է։ «Ռեալի» հարձակվողը հրաժարվել է շփվել այս լրատվամիջոցի ներկայացուցիչներից որևէ մեկի հետ, քանի որ ֆուտբոլիստի անձնական կյանքի վերաբերյալ նյութեր են հրապարակել։

Չորեքշաբթի` հունիսի 22-ին, Պորտուգալիան Եվրոպայի առաջնության խմբային փուլի վերջին խաղը կանցկացնի Հունգարիայի հետ։ Եվրո-2016-ի երկու խաղից հետո հավաքականը վաստակել է երկու միավոր և երրորդ տեղն է զբաղեցնում F խմբում։ Առաջատարը հունգարացիներն են, որոնք ունեն չորս միավոր, իսկ երկրորդ տեղում իսլանդացիներն են (2 միավոր)։ Քառյակը եզրափակում են ավստրիացիները (1 միավոր)։

 

Լրահոս
0