Տիբեթում մութ երկնքի արգելոց է ստեղծվել

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Արգելոցում մասնագետները և զբոսաշրջիկները կկարողանան դիտել աստղերը` չվախենալով լուսային աղտոտումից

ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի — Sputnik. Տիբեթում ավելի քան 2500 քառ. կմ հողատարածք մութ երկնքի հատուկ պահպանվող գոտու կարգավիճակ է ստացել, հայտնում է BBC-ն։

Այնտեղ մասնագետները և զբոսաշրջիկները կկարողանան դիտել աստղերը` չվախենալով, այսպես կոչված, լուսային աղտոտումից (տարածքի բնական լուսավորության խախտումը լույսի արհեստական աղբյուրների ներգործման հետևանքով):

Ինչպես տեղեկացվում է, պահպանվող տարածքը ստեղծվել է գիտնականների ջանքերի շնորհիվ, որոնք նամակով զգուշացրել են իշխանություններին, որ իրենք կարող են կորցնել աստղերին դիտելու համար ամենալավ վայրերից մեկն աշխարհում, եթե քայլեր չձեռնարկեն այն պահպանելու ուղղությամբ:

Ինչպես նշում են տեղի աստղագետները, այդ արգելոցը կարող է հիանալի վայր դառնալ աստղագիտության հանրահռչակման համար:

Լրահոս
0