Հռոմի պապի գրառումը Ծիծեռնակաբերդի պատվո հյուրերի գրքում

© Sputnik / Asatur YesayantsПапа Римский посетил Мемориал жертв Геноцида армян
Папа Римский посетил Мемориал жертв Геноцида армян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս պապը գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հյուրերի հուշամատյանում

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. Հռոմի Ֆրանցիսկոս պապն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրել սուրբ նահատակների հիշատակի անմար կրակի մոտ, եղևնի տնկել Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում, այնուհետև գրառում է թողել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պատվո հյուրերի գրքում։

«Մենք այստեղ աղոթում ենք հայ ժողովրդի ողբերգության համար, և թող մարդկությունը գիտակցի սա և միշտ տարբերի չարը բարուց: Հայ ժողովրդի ողբերգության հիշողությունը թող մեր մեջ մնա, և հիշողությունն է, որ հետագայում կանխելու է նման ոճիրները»,- գրել է Հռոմի պապը:

Հռոմի պապը Ծիծեռնակաբերդից ուղևորվել է օդանավակայան, որտեղից ինքնաթիռով մեկնել է Գյումրի։

Լրահոս
0