Որոշել էին հավաք կազմակերպել Հռոմի պապի աղոթքի ժամանակ

© Sputnik / Ани Липаритянполиция площадь Республики активисты акция митинг полицейские
полиция площадь Республики активисты акция митинг полицейские - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ են տեղափոխվել 6 քաղաքացիներ, որոնք ցանկացել են Հռոմի պապի աղոթքի ու տոնական միջոցառման ժամանակ հավաք կազմակերպել

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի — Sputnik. ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ Հռոմի պապի այցի կապակցությամբ` խաղաղության աղոթքի և տոնական համերգի միջոցառումների ընթացքում «Հիմնադիր խորհրդարանի» որոշ անդամներ պատրաստվում են Հանրապետության հրապարակում 200-ից ավելի համախոհների մասնակցությամբ հավաք կազմակերպել: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։

ՀՀ քրեական օրենսգրքի 2251 հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ոստիկանության Երևան քաղաքի բաժիններ բերման է ենթարկվել 6 մարդ:

Երևան քաղաքում և մի շարք այլ համայնքներում Հռոմի պապի այցի կապակցությամբ իրականացվում է հասարակական անվտանգության ապահովման արձանագրային արտակարգ ծառայություն:

 

Լրահոս
0