00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խոր Վիրապում Հռոմի պապին տեսնելու ցանկությունը ուխտագնացության վերածվեց

© Sputnik / David Galstyan Папа Римский Франциск I в Хор Вирапе
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ուժեղ շոգն ու ջրի բացակայությունը, ինչպես նաև ոստիկանների գործողությունները իսկական փորձություն դարձան հարյուրավոր մարդկանց համար

ԵՐԵՎԱՆ, 26 հունիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Հռոմի պապին տեսնելու ցանկություն ունեցող հավատացյալները Խոր Վիրապ տանող ճանապարհի մի քանի կիլոմետրը ստիպված էին հաղթահարել ոտքով, այն էլ` կիզիչ արևի տակ։

Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս պապի հայաստանյան այցի վերջին հանգրվանը Խոր Վիրապի վանքն էր:

Վանքից մի քանի կիլոմետր այս կողմ ճանապարհը փակ էր հասարակ մարդկանց ավտոմեքենաների համար։ Ժողովուրդը վանք հասնելու համար ստիպված էր քայլել գրեթե ծառազուրկ բաց ճանապարհով ու երազել մի կում ջրի մասին։

© Sputnik / David Galstyan Մարդիկ սպասում էին Հռոմի պապին
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Մարդիկ սպասում էին Հռոմի պապին

Կարելի է ասել` այդ ճանապարհն ինքնատիպ ուխտագնացություն դարձավ հարյուրավոր մարդկանց համար, որոնք հավաքվել էին ճանապարհի մոտ` հույս ունենալով գեթ մի ակնթարթ տեսնել ավտոմեքենայով անցնող Պապին։

Մոտակայքում բնակվողներն ու երկար ճանապարհ կտրած, Խոր Վիրապ հասած հյուրերը կեսօրից դեռ մի քանի ժամ շուտ էին սկսել հավաքվել։ Մարդիկ պատսպարվել էին ճամփեզրի ծառերի տակ ու սպասում էին… Տարեցները, երեխաները, հղի կանայք եկել էին Հռոմի պապի օրհնությունը ստանալու հույսով։

«Անվտանգության միջոցների» դրսևորումներն ու ջրի բացակայությունը իրենց գործն արեցին. Պապի ժամանելուց առաջ ոմանց ինքնազգացողությունը վատացավ, և նրանց ուշքի բերեցին Շտապօգնության մեքենայում։

© Sputnik / David Galstyan Օգնության հասան Շտապօգնության բժիշկները
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Օգնության հասան Շտապօգնության բժիշկները

Մի տհաճ դեպք էլ եղավ այն պահին, երբ Պապը վանքին էր մոտենում։ Նա իր սովորության համաձայն` նստած էր «Renault»-ի հետևի նստատեղի աջ կողմում, ձեռքը դուրս էր հանել, որպեսզի ողջունի հավաքվածներին, սակայն աջ կողմում մարդիկ չկային. ոստիկանությունը «ջանացել» էր, որ մարդիկ հավաքվեն հակառակ կողմում։ Ստիպված եղավ իջեցնել պատուհանն ու մարդկանց ձեռքով անել ավտոմեքենայի սրահից։

Հռոմի պապի հայաստանյան այցի վերջին օրը երկու Հովվապետերը մոմ վառեցին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, այնուհետև ուղղվեցին դեպի վանքի գլխավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի: Հռոմի պապի և Վեհափառի խաղաղության աղոթքից հետո Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախումբը երգեց «Լերինք ամենայն» շարականը, որի հնչյունների ներքո երկու Հովվապետներն ուղղվեցին դեպի բիբլիական Արարատ լեռը նայող դիտահարթակ:

Այս ամենը մարդիկ, իհարկե, չտեսան։ Տեսան միայն աղավնիներին, որոնք հայտնվեցին այն ժամանակ, երբ Պապը մտավ եկեղեցի։

© Sputnik / David Galstyan Փոքրիկը երազանքով նայում է ջրի շշին
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
Փոքրիկը երազանքով նայում է ջրի շշին

Պապի շարասյունը հետդարձի ճանապարհը բռնեց։ Այդ պահին դեպի վանք տանող ճանապարհով միջին տարիքի մի կին էր անցնում ամուսնու հետ։ Նրանք մի քանի հարյուր մետր հեռու էին մնացել մյուսներից։

Պապի մեքենան տեսնելով` կինն ինքնամոռաց սկսեց ձեռքով անել` փորձելով գրավել Սրբազան Քահանայապետի ուշադրությունը։ Պապը ձեռքով արեց հենց նրան։

Կնոջը նայելիս կարելի էր հասկանալ, թե ինչ է իսկական երջանկությունը…

© Sputnik / David Galstyan Папа Римский Франциск I в Хор Вирапе
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
1/2
Папа Римский Франциск I в Хор Вирапе
© Sputnik / David Galstyan Папа Римский Франциск I в Хор Вирапе
Папа Римский Франциск I в Хор Вирапе - Sputnik Արմենիա
2/2
Папа Римский Франциск I в Хор Вирапе
1/2
Папа Римский Франциск I в Хор Вирапе
2/2
Папа Римский Франциск I в Хор Вирапе

 

Լրահոս
0